Esem.am-ը գրում է.
Դերասաններ Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրը` Լիլիթ Թոխատյանը, վերջերս նկարահանվել է «Իմ փոքրիկ փեսացուն» կատակերգության մեջ: ESem.am-ն այս մասին զրուցել է Լիլիթիկի և նրա մայրիկի` Լուիզա Ներսիսյանի հետ:
«Ֆիլմի սցենարի հեղինակը` Անուշը, զանգահարեց ինձ ու ասաց, որ սցենարը գրելիս այդ դերում հենց Լիլիթին է պատկերացրել: Քանի որ նա էլ շատ էր ուզում նկարահանվել և շատ ոգևորվեց, երբ իրեն ասացի այդ մասին, չխորացա պայմանների մեջ: Ինձ համար կարևորն այն է, որ ինքը սիրով գնա»,- ասաց Լուիզան: Դերասանուհու խոսքով՝ երբևէ չի մտածել, որ դուստրը պետք է անպայման շարունակի իր և ամուսնու ճանապարհը. «Սակայն նրա մեջ կա այդ ձգտումը, գուցե դրան նպաստում է այն մթնոլորտը, որում մեծանում է»:

Լուիզան նշեց, որ երեխաները շատ արագ են ընկերացել և նկարահանման հրապարակում ձևական ոչինչ չի եղել: Մայրը չցանկացավ գնահատել Լիլիթիկին որպես դերասանուհի՝ համարելով, որ դրա համար դեռ վաղ է, սակայն ոգևորությամբ նշեց, որ դուստրն անկեղծ է իր խաղում: «Ինձ համար դա դերասան լինելու առաջին նախապայմանն է,- ասաց նա և շարունակեց,- մի կադրում ինքը պետք է վազեր, այնպես էր ստացվել, որ վազելիս կոշիկն ընկել էր հագից, նկարահանումը չէին ընդհատել՝ դա համարելով օգտակար մատերիալ, իսկ երբ նույն կադրը նկարահանել էին խոշոր պլանով, Լիլիթիկը (ենթագիտակցաբար, թե պրոֆեսիոնալիզմն էր խոսել իր մեջ, դժվարանում եմ ասել) նույն տեղում միտումնավոր հանել էր կոշիկը: Ինքն ինձ հետ եղել է նկարահանման հրապարակում և գիտի, որ շատ կարևոր է՝ եթե ինչ-որ բան արեցիր, ուրիշ պլանով նկարելիս հիշես՝ ինչ ես արել և նույնությամբ կրկնես, որպեսզի կիքս չլինի, սակայն, թե՛ ես, թե՛ նկարահանող խումբը շատ զարմացած էինք, որ հիշել և նույն ձևով արել էր դա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ