«Արամ Մանուկյանին միշտ համարել եմ գրագետ ու հավասարակշռված քաղաքական գործիչ: Այսօր հասկացա, որ սխալվեմ թե´ գրագետի, թե´հավասարակշռվածի, թե´ քաղաքականի հարցում»,- ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Tert.am-ի խնդրանքով այսպես մեկնաբանեց ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի` այսօրվա մի քանի արտահայտությունները:
«Ծիծաղելի են այլոց խրախճանքին աքլոր կտրողները: Ես չեմ իջնի այսօր հնչած արտահայտությունների տիրոջ մակարդակին և չեմ անվանարկի ո´ չ իրեն, ո´ չ իր հարազատներին: Միայն կհիշեցնեմ, որ խմբի մեջ հանկարծահաս տղամարդ են կտրում միայն թույլ մարդիկ, իսկ թույլ մարդիկ չպետք է մոռանան, որ կան վիրավորանքներ, որոնք վաղեմության ժամկետ չունեն, և որոնց համար վաղ թե ուշ պատասխան են տալիս»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/09/25/farmanyan1/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



