Այդ ելույթով Սարգսյանն արձանագրեց, որ իր ձեռնարկած Ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվել է, մի բան, որ ակնհայտ էր դեռ հինգ տարի առաջ:

Հինգ տարի հետո գրողի ծոցն ուղարկել Էրդողանի՞ն: Էրդողանը հինգ տարի անընդմեջ Սարգսյանին գրողի ծոցն է ուղարկել. փաստացի կարողացել է կասեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ հայ-թուրքական արձանագրության տխրահռչակ կետը՝ պատմաբանների հանձնաժողովի մասին, որպես փաստարկ օգտագործելով:

Լավ է, իհարկե, որ պարոն Սարգսյանը հինգ տարի անց նկատել է, թե ինչ է կատարվում: Կարող էր եւս մի քանի տարի չնկատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել