ArmnewsTV.am-ը գրում է․
Լատինատառ գրելու այլևս ոչ մի արդարացում: Տեխնո ծիծեռնակն արդեն կա` խնձորային սարքերից կարելի է գրել մեսրոպատառ հայերենով: HayTar` այս անունը պետք է փնտրել App store-ում, ներբեռնել հավելվածը և ակտիվացնել կարգավորումները. հիմնական ստեղնաշար կդառնա հայերենը:
Հայերեն տառեր ունենալու հնարավորությունը հայ օգտատերերին ընձեռեց ios 8-ը: Դեռ 2013-ին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նամակ էր գրել Apple-ի գործադիր տնօրենին, որտեղ բարձրացրել էր հայերեն տառերի հարցը: Նոր օպերացիոն համակարգը թույլ տվեց փոքր սպառողական շուկաներին ունենալ կողմնակի ստեղնաշար` մայրենի լեզվով:
Թարգմանիչ ստեղնաշարը շուտով կթարմացվի, կդառնա ավելի ֆունկցիոնալ: Ծրագիրը (0.99) մեկ դոլար է: Գինը ժամանակավոր է, այսպես տառաստեղծները ուսումնասիրում են հավելվածների հայկական շուկան: App store-ում հայտնվող բոլոր ծրագրերը ընկերությունը մանրակրկիտ ստուգում է, վիրուսներից խուսափելու համար: Անվտանգությունը առաջնային է: Բայց առաջիկա օրերին HayTar-ին կհայտնվեն նոր մրցակիցներ, որոնք սպասում են Apple-ի հաստատմանը:
Տեսանյութը՝ այստեղ



