Civilnet.am-ը գրում է․
New York Times թերթը սեպտեմբերի 16-ին խմբագրական նկատառում է հավելել ամերիկացի հայտնի քաղաքագետ Բրենդա Շաֆերի՝ սեպտեմբերի 9-ին պարբերականում հրապարակած հոդվածին։ Պարբերականը հրապարակավ նշել է, որ Շաֆերը Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ իր կապը չի բացահայտել, ինչը պահանջվում է New York Times-ի կանոններով։
«Սյունակը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին է, չի բացահայտում, որ հեղինակը Ադրբեջանի պետական նավթային ընկերության խորհրդականն է։ Ինչպես մյուս սյունակագիր հեղինակները, Բրենդա Շաֆերը պայմանագիր է ստորագրել, որը նրան պարտավորեցնում է բացահայտել սեփական շահը՝ առկա կամ հնարավոր։ Եթե խմբագիրները տեղյակ լինեին ընկերության հետ նրա կապերի մասին, նրանք կպնդեին բացահայտել դա»,- ասված է New York Times-ի գրառման մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ