Araratnews.am-ը գրում է․
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին համարում է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը, այդ թվում՝ կապված ահաբեկչական վտանգի հետ, պետք է կարգավորվի «ներսից»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի ԳԱ-ում Իրանի ղեկավարի հնչեցրած ելույթին:
«Ստեղծված ճգնաժամի ճիշտ կարգավորումն ընկած է տարածաշրջանի ներսում և ոչ թե դրսում», – նշել է Իսլամական Հանրապետության ղեկավարը: Նրա խոսքերով՝ «որոշ երկրներ», ովքեր ժամանակին օգնում էին ահաբեկիչներին կայանալ, այժմ «անհաջողություն են կրում նրանց դեմ պայքարում»:
Ռոուհանին կոչ է արել բոլոր այն ուժերին, որ «դեր է խաղացել ահաբեկչության ֆինանսավորման մեջ», ընդունել իրենց սխալն ու ներողություն խնդրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/merdzavorarevelyan-tchgnazhameh-petkh-e-lutcel-nerkhin-uzherov-irani-naxagah/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել