Օ՜, ինչ լավ է դա նայվում էկրանի վրա. գոլորշի, էրոտիկ կաթիլներ մաշկի վրա, զգացմունքային դանդաղ ժեստեր, ջրի շիթերի տակ իրար հպվող մարմիններ… և այս ամենը բնականաբար համապատասխան էքսպրեսիվ ու կրքոտ սաունդտրեկի ներքո։ Խոստովանեք, որ ձեր մտքին կա այս դասական տեսարանը կրկնելու՝ ձեր կյանքում։ Ուրեմն պատրաստ եղեք այն ամենին, ինչ ձեզ կմատուցի իրականությունը, իսկ իրականությունն այսպիսին է.
1. Նախ, սունդտրեկ չի լինելու, եթե իհարկե դուք ինքներդ վաղորոք չմիացնեք ձեր սիրելի երգը՝ մինչ ցնցուղի տակ մտնելը։ Տեխնիկան նախատեսված չի, որ այն օգտագործես թաց ձեռքերով։ Ու նաև, վստա՞հ եք, որ ձեր զուգընկերը երաժշտության հենց այս տիպն է համարում ոհւզիչ և էրոտիկ։
2. Ռոմանտիկ ֆիլմերում զուգընկերը հայտնվում է լոգարանում ու ինչ որ քնքուշ բան է ասում։ Օրինակ. «Թույլ տուր միանալ քեզ»։ Սակայն քանի որ մենք լոգանք որպես կանոն ընդունում ենք առավոտյան, ստրեսսով հագեցած մեր իրականությունում ավելի հավանական է ինչ որ նման մի ակնարկ. «Լսիր, ես էլ եմ ուշանում աշխատանքից ու ես էլ դեռ լոգանք պետք է ընդունեմ»։
3. Գուցե դուք այլ տարբերակ ընտրեք՝ երկար, ճոխ, հանգստացնող լոգանք, որը, ինչպես դուք հույս ունեք՝ կմաքրի աշխատանքային օրվա ողջ լարվածությունը, ինչպես նաև թույլ կտա մաշկին քսել բուրումնավետ միջոցներ ու հագեցնել մազերը կախարդական կերատինով։ Գործնական խորհուրդ. աշխաեք գոնե գլուխը արագ լավանալ, որպեսզի քնով չանցնեք։ Դե իսկ սեքսի մասին խոսել էլ ավելնորդ է։
4. Դուք ուշադիր կարդացել եք սեքսապատոլոգների խորհուրդները և վերջապես որոշել եք ցույց տալ ձեր զուգընկերոջը, թե ինչպես է պետք մանրակրկիտ ուսումնասիրել զուգընկերոջ մարմնի ամենաինտիմ մասերը։ Վաղօրոք չափեք ձեր դուշի գաբարիտները, որովհետև արմունկի պատահական հարվածը սալիկապատ պատին, կամ ծորակին կարող են միանգամից փչացնել ձեր նոր ոդիսականը։
5. Եվս մեկ կարևոր դետալ. չմոռանաք հատակին մի երկու ռետինե խալի փռել, որպեսզի հանկարցակի սոտ չտակ, քանզի գլխուղեղային վնասվածքը սեքսին այդքան էլ չի տրամադրում։ Բացի դրանից, ցանկալի է պատերից տարբեր բռնակներ կպցնել ու այլ իրեր, որոնք կարող են հենման կետ ծառայել, իսկ այ թե որքանով նման սպեցիֆիկ դիզայնին պատրաստ կարող եք լինել, դա արդեն ձեզանից է կախված։
6. Այս տեսարանը ձեր մտքից դուրս չի գալիս. նա սեղմում է ձեզ պատին, պինդ գրկում է ձեզ իր ձեռքերով ու տիրանում է ձեզ կանգնած վիճակում… իսկ իրականությունում պատրաստ եղեք, որ մի քանի րոպեից ավել նա չի դիմանա զուտ հոգնելու պատճառով։ Լոգարանում հիմնական խնդիրը ճիշտ անկյուն ընտրելն է, որը ձեզ գոնե այդքան անհարմար չի թվա։
7. Եթե ձեզ թվում է, որ լոգարանում ձեզ սիլիկոնային քսուկ ու լուբրիկանտ պետք չի գա, որովհետև ամեն ինչ տեղով թաց է, ապա չարաչար սխալվում եք։
8. Ի դեպ, չմոռանաք, որ յուղը քայքայում է պահպանակը, ինչպես նաև տաք քլորացված ջուրը։ Այնպես որ, պետք է պտածեք հակաբեղմնավորիչ այլ միջոցների մասին ևս։
9. Եթե դուք երկուսդ էլ սեքս-խաղալիքների սիրահար եք, ապա համոզվեք, որ դրանք հերմետիկ են ու ջրադիմացկուն։ Ինտիմ գադջետների մեծամասնությունը մարտկոցներով կամ հոսանքալարով են սնուցվում, ուստի ջուրը կարող է վնասել դրանք։
10. Իրար վրա քնքշորեն օճառ քսելն ու գուրգուրել է բուրումնավետ փրփուրի մեջ այդքան էլ վատ գաղափար չէ։ Սակայն վատ է, եթե այդ փրփուրը ներթափանցի բերան ու այլ լորձաթաղանթային հյուսվածքներով հարուստ տեղեր։
Այսքանից հետո վստա՞հ եք, որ չեք գերադասում անկողինը՝ լոգարանին։