Արձակուրդային շրջանը վաղուց անցյալում է, իսկ աշխատանքային ատօրյան կամաց-կամաց բնականոն հունի մեջ է մտնում։ Այնուամենայնիվ, երբեմն ցանկանում ես գրողի ծոցը նետել բոլոր գործերդ, գլուխդ ազատել կենցաղային հոգսերից ու փախչել հեռավոր ու գողտրիկ մի անկյուն։ Հենց այդպիսի վայր է Հնդկաստանի «Oberoi Udaivilas» հյուրանոցը։ Շքեղ ինտերիեր, հրաշալի բնապատկերներ, ընդարձակ լողավազաններ, մի խոսքով, կազդուրիչ հանգիստն այստեղ ապահովված է։ Միայն թե այստեղ հասնելու համար կլորիկ գումար է պետք կամ առնվազն կախարդական փայտիկ։ Եթե ոչ մեկն ունեք, ոչ էլ մյուսը, ու դեռ մինչև կոկորդը խրված եք գործերի մեջ, ապա գոնե մտովի տեղափոխվեք այս հեքիաթային անկյուն։ Վիրտուալ ճանապարհորդության համար շատ բան հարկավոր չէ։ Բավական է դիտել այս լուսանկարները ու միացնել երևակայությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել