20140924-lo-post1in.am-ը գրում է․

Երեքշաբթի Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Նյու Յորք: Չնայած Սինգապուրից երկարատև՝ 18-ժամանոց թռիչքին, Ջենիֆերը լավ տեսք է ունեցել՝ գրում է spletnik.ru-ն:

Նյու Յորքի օդանավակայանում Լոպեսը հայտնվել է պատռված ջինսերով ու սպիտակ բլուզով: Նա իր casual-կերպարը աստղային է դարձրել մորթուց կարդիգանով ու ընձառյուծի նախշերով կեդով:

Նվազագույն դիմահարդարում, մազերը գլխին հավաքած սանրվածք, մեծ, ծավալուն սպիտակ պայուսակ ու ավիատոր ակնոց: Ահա թե ինչպես է Ջեյ Լոն փորձել անթերի դարձնել իր կերպարը:

Կենդանական պրինտներով զգեստ երգչուհին չէր վախեցել կրել նաև American Idol-ի նոր սեզոնի շոուի ժամանակ՝ Նյու Յորքում, սեպտեմբերի 17-ին:

Այսպես. աստղը հայտնվել էր օձի կաշվից փիրուզե ուղիղ, կարճ զգեստով, որին համապատասխան ընտրել էր նույն ոճի պայուսակ ու կոշիկներ:

джей ло

Дженнифер Лопес

Дженнифер Лопес

Дженнифер Лопес

джей ло

джей ло

джей ло

джей ло

джей ло

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել