Yerevannews.am-ը գրում է․

«Մուրացկանությամբ զբաղվող երեխաների թվաքանակում աճ է գրանցվել, և եթե նախորդ տարի նույն ժամանակահատվածում հաշվառված երեխաների թիվը 13 էր, ապա այս տարի 18 է»,- սեպտեմբերի 25-ին հրավիրված ասուլիսին հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Այժմ ոստիկանության հետ միաժամանակ մուրացկանությամբ զբաղվող երեխաներով են հետաքրքրված նաև բոլոր նախարարությունների ներկայացուցիչները: «Միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որոնց մեջ ընդգրկված են բոլոր շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչները, մարզպետարանի համապատասխան աշխատակիցները»,- հայտնեց Նելլի Դուրյանը:

2013 թվականի 12 ամիսների ընթացքում արձանագրվել է իգական սեռի նկատմամբ իրականացված բռնության 2 054 դեպք, որից 580-ը ընտանեկան բռնություն էր, անչափահասների նկատմամբ արձանագրվել է 245 բռնության դեպք, որից 21-ը՝ ընտանեկան, հայտնեց ոստիկանության գնդապետը:

2014 թվականների 8 ամիսների ընթացքում իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ արձանագրվել է 1 501 դեպք, որից 374 դեպքը՝ ընտանեկան բռնություն է, իսկ անչափահասների նկատմամբ արձանագրվել է 138 բռնության դեպք, որից 7-ը՝ ընտանեկան է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել