1 Բրազիլիայի հյուսիսային ափերի տրոպիկական դրախտը - Անապատային ավազաթմբերը այստեղ հատվում են բյուրեղյա մաքրություն ունեցող Ջերիկոակոարայի կապույտ ծովացոցի ջրերին։ Այս կախարդական վայրում ասես ժամանակն անհետանում է։ Սյուրռեալիստական բնապատկերների, տրոպիկական դրախտավայրի ու բրազիլական մշակույթի միաձուլումը իսկական մոգական զգացողություն է փոխանցում։



2 Կոլումբիայի երկնային բարձունքում գտնվող սբավայրը - Կոլումբիայի Իպիալես փոքրի քաղաքիում՝ Էկվադորի հարավային սահմանին մոտ է գտնվում ճարտարապետության գոթական ոճով կառուցված կառուցված Լաս Լախաս սրբավայրը, որը կառուցված է Գաիտարա գետի ձորի վբարձունքում՝ 100 մետր բաձրության վրա։ Այն ասես երկնքից ընկած լինի ամպային անտառի հենց կենտրոնում: Ասում են, թե 18-րդ դարում Մարիամ Աստվածածնի տեսիլքն է երևացել ձորի ժայռի վրա, ու կուրությունից բուժել երիտասարդ մի աղջկա ու մի ծեր տղամարդու։ Այսօր այդ սուրբ ժայռը սրբավարի պատի մի մասն է կազմում, ուր մարդիկ ուխտագնացության են գալիս իենց առողջության համար աղոթելու ու անկրկնելի բնապատկերհները վայելելու համար։



3 Պակիստանի խորհհրդավոր հովիտը - Պակիստանի Կալաշ հովիտում ապրում են կալաշի հինավուրց խորհրդավոր ցեղը։ Նրանց շուրջ խորհրդավորությունը հատկապես կապված է իրենց բազմաաթեիստական կրոնի ու յուրահատուկ մշակութայի հետ, որը միանագամայն տարբերվում է տարածաշրջանի մշակույթից։ Լեգենդի համաձայն այս վայրով են անցել Ալեքսանդր Մակեդոնացու լեգեոնի հինգ զիվորներ ու հաստատվելով Պակիկստանի հյուսիսային Չիտրիալ տարածում հենց նրանք են համարվում Կալաշ ցեղի նախահայրերը։ Պետք է նշել, որ կալաշների բնակավայր տանող լեռնային ճանապարհը հաղթահարելը բավականին դժար է, սակայն դժվարությունները հաղթահարելն այստեղ հասնելու համար արժե։





