Ալինա Մարտիրոսյանը` գլամուր և մեծահարուստ աղջկա կերպարումLife.panorama.am-ը գրում է․

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանին հանդիսատեսը շուտով կտեսնի բոլորովին նոր կերպարում` «Love մարդ» ֆիլմի շրջանակներում: Նա Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ ինքը կոմեդիայում մարմնավորելու է հարուստ և  գլամուր աղջկա, ով ուզում է բնակարան գնել, բայց առաջարկվող ոչինչ չի հավանում. «Նրան դուր է գալիս միայն հայելին, որն իր շուրթերը մեծ է ցույց տալիս, մի խոսքով`  կերտում եմ քմահաճ  աղջկա կերպար»,-պատմեց նա:

Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ իրեն հաճախ են «գլամուրային» դերեր բաժին ընկնում, դերասանուհին պատասխանեց. «Երևի  տեսքս  համապատասխանում է պահանջներին, թերևս ռուսական, եվրոպական արտաքին  ունեմ` այդ պատճառով: Այս ֆիլմում, օրինակ, այլազգի աղջկա դեր եմ խաղում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել