Առաջարկում եմ պետական պարգևների արժանացնել բոլոր գծատերերին՝ իրենց ազգանվեր ու անձնուրաց գործունեություն ծավալելու համար։ Ախր ինքներդ դատեք, մարդիկ մի տարի առաջ «ազնվորեն» ու քֆուր ուտելով հայատարարում էին, որ անտանելի ա 100 դրամ ուղեվարձով աշխատելը, որովհետև տենց իրանք ոչ միայն եկամուտ չեն ունենում, այլև վնասով են աշխատում։
Հիմա, երբ ադեն տարուց ավել է անցել, ինչ չեղարկվեց տրանսպորտի որոշումը, ստացվում է, որ այդ հերոսական մարդիկ այսքան ժամանակ վնասներ կրելով շարունակում են մեզ ծառայություններ մատուցել։ Ինքներդ կարող եք ստուգել՝ գծատեր ոչ մի կազմակերպություն չի սննկացել ու չի հրաժարվել գիծը սպասարելու իր լիցենզիայից։ Ուստի նման ժողովրդասեր մոտեցումը չի կարելի առանց գնահատանքի թողնել։ ՄԵԴԱԼՆԵՐ ՏՎԵՔ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՆՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
Հ.Գ» Իսկ եթե լուրջ, թող էսքնից հետո համարձակվեն մի անգամ էլ ծպտան տրանսպորտի թանկացման մասին ու առավել ևս, փորձեն հիմնավորել դա վնասով աշխատելով։ Մեր բոշեքից ոչ մեկ ոչ միայն վնասով մի տարի աշխատողը չի, այլ առանց գերշահույթի բիզնեսը անգամ չի կարող իրենց հետաքրքրի։