Ու մինչ մենք ստեղ շոկ ենք ապրում մեր իշխանությունների ԼԻՑԿԱվորիչ անակնկալներից, ոսկու շուկայում նոր ավոտրիտար ֆեոդալի ի հայտ գալուց, հետաքրքիր ֆոկուսներ են մատուցում նաև Արցախի իշխանությունները՝ արդեն այնտեղի բնակչությանը։
Մասնավորապես, բողոքի ալիք է բարձրանում Ստեփանակերտում, կապված հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ։ Նոմինալ, որոշումը կայացնողը Ստեփանակերտի քաղաքապետարանն է, բայց Արցախցի ընկերներս հուշում են, որ որոշման իրական պատվիրատուն Արցախի գլխավոր պատուհասը դարձած Արայիկ Հարությունյանն է, ով հաջողությամբ կարողանում է մնալ ՀՀ-ի քաղաքական ատելի գործիչների «մեծագործություններից» առաջացած հանրային ռեզոնանսի ստվերի տակ և միևնույն ժամանակիր մեջ համատեղել թե՛ Տիգրան Սարգսյանություն, թե Լիցկայություն, թե՛ լֆիկություն։
Ու ասում են, էս դեպքն էլ բացառություն չի. հանդիսանալով Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի ոլորտում հիմնական գծատերը, անհագ Հարությունյանը որոշել է էլ ավելի ավելացնել իր գերշահույթը։ Ու նենց լավ էլ հարմար պահ ա բռնցրել, քանի ՀՀ-ում խառն են ստեղի մեծագործներով ու հույս կա, որ չեն էլ նկատի Արցախում ծավալող իրադարձությունները։
Արցախ կատարածս վերջին ացիցս հետո ես հասկացա, որ Արցախի պետականությանն ու գոյությանը սպառնում է ոչ այնքան Ադրբեջանը ու իրա զինված ուժերը, այլ արդեն նաև Արցախում կայացող իշխանական համակարգը, որի ամենաբացասական կողմերի համար պատասխանատու է հենց ԼՂՀ վարչապետը։ Ուղղակի ես զարմանում եմ Հարությունյանի դուխի վրա, որովհետև կամ գործ ունենք իսկապես քաջարի մեկի հետ, ով ոչնչից չի վախենում, կամ էլ ինֆանտիլ ու անմեղսունակ մարդու, ով կորցրել ա կապը իրականության հետ։
Օրինակ եթե ես լինեի թալանչի ու կաշառակեր չինովնիկ Արցախում, երբեք մտքիցս չէի հանի այն պարզ իրողությունը, որ ի տարբերություն ՀՀ բնակչության, Արցախի բնակչության բոստանների հողում մենակ սերմեր ու բույսեր չեն, այլ տարբեր տրամաչափի ու կրակային ուժի պետականության հիմքերը խարխլող մեխանիկական գործիքներ...
Հ.Գ. Ու մի այլ կարգի հետաքրքիր կլինի լսել, թե ինչով են հիմնավորելու Կոմիտասի չափ Ստեփանակերտում տրանսպորտը թանկացնելը։ Աչքիս մեր հանձարների արգումենտացիայի փորձին դիմեն. ձեռ չի տալիս, վնասով ենք աշխատում...



