Aysor.am-ը գրում է․

6-ամյա Անգելինա Միրզոյանի պատմությունը ավելի քան մեկ տարի բոլորիս ուշադրության կենտրոնում է: 

Ծնվելիս երեխան ստացել էր տրավմա` արյունազեղման տեսքով, ինչի հետևանքով առաջացել էր գլխուղեղի աջ կիսագնդի կիստոզ գլիոզ գոյացություն։ Երկար տարիներ բժիշկները չեն հասկացել, թե ինչն է երեխայի թուլության պատճառը: Իսկ այս ընթացքում կիստան մեծացել էր, Անգելինան շտապ վիրահատական միջամտության կարիք ուներ: Տարբեր անհատների ու կազմակերպությունների օգնությամբ հնարավոր եղավ հավաքել անհրաժեշտ գումարն ու երեխան վիրահատվեց: Սրան հետևեցին վերականգնողական բուժումները: Ամեն բան, կարծես, կարգավորվում էր: Այս տարվա հուլիսին, սակայն, իրավիճակը փոխվեց:



Մեր խմբագրություն դիմեց Անգելինայի մայրիկը` ներկայացնելով երեխայի վերջին հետազոտության արդյունքները, ըստ որոնց` Անգելինայի վիճակը կտրուկ վատացել է:

«Սանկտ-Պետերբուրգում էինք: Այն կլինիկայում, որտեղ Անգելինային վիրահատել են մեզ հստակ բացատրեցին, որ կարող են օգնել՝ միայն կրկնակի վիրահատություն անելով: Միաժամանակ՝ տեղի մասնագետները նախազգուշացնում են, որ կրկնակի վիրահատությունը ծայրահեղ աստիճանի վտանգավոր է, քանի որ չեն կարող երաշխավորել որևէ դրական արդյունք ու առհասարակ վիրահատությունից հետո, թե ինչ վիճակում կլինի երեխաս՝ չեն կարող ասել»,- Aysor.am-ին պատմեց Անգելինայի մայրը՝ Գոհար Գասպարյանը:



Սանկտ Պետերբուրգի կլինիկայում նման կանխատեսում ստանալուց հետո Գոհարը դստեր հետ վերադարձել է Երևան և այս ընթացքում արտերկրի տարբեր կլինիկաներ է ուղարկել երեխայի հետազոտության արդյունքները:

«Հիմա մի հույս էլ ունենք: Դա Անգելինային Գերմանիա տեղափոխելն է: Իմացել եմ, որ այնտեղ կան հատուկ նեղ մասնագետներ, ովքեր զբաղվում են նման խնդիրներով: Բայց նախորդ վիրահատության ու վերականգնողական բուժումների վրա արդեն ծախսվել է ամբողջ հավաքված գումարը: Ես անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին երեխայիս ու մեզ: Բայց պետք է ամեն բան անեմ, որ կարողանամ Անգելինային Գերմանիա էլ հասցնել: Պիտի իմանամ, որ երեխայիս բուժում են ու փորձում են օգնել լավագույն մասնագետները»,- ասաց Անգելինայի մայրը:



Նա նշեց, որ Գերմանիա հասնելու համար իրենց պակասում է 6000 եվրո գումար: 

«Այնտեղ մեր ընտանիքի ընկերներից մեկն է բնակվում, ով պատրաստ է աջակցել մեզ ամեն ինչով: Տրամադրում է ճանապարհածախսի մի մասը, իր վրա է վերցնում նախնական զննումների գումարներն ու նաև կացարան է տալիս մեզ: Բացի այդ՝ ուզում եմ ասել, որ մենք Հայաստանում ունենք հողակտոր, որի վրա կիսակառույց էլ կա ու ցանկանում ենք դա վաճառել, բայց գնորդներ չենք գտնում: Եթե ինչ-որ մեկը կարող է դա գնել, կամ կարող է գոնե դրա գրավով մեզ գումար տրամադրել, ես անչափ շնորհակալ կլինեմ նրան: Ես մայր եմ ու ես պարտավոր եմ փորձել ամեն բան…»,- մեզ հետ զրույցում ասաց Գոհար Գասպարյանը: 

Նրա խոսքով՝ Անգելինային օգնելու համար իրենց ընդառաջել է նաև «ՎիվաՍելլ- ՄՏՍ»-ը.

«Դիմեցի նաև իրենց ու հիմա բացվել է հատուկ SMS-հաշվեհամար, որի միջոցով ևս կարող եք օգնել աղջկաս»,- պատմեց Գոհար Գասպարյանը:

Նշենք, որ եթե տվյալ բջջային օպերատորի բաժանորդ եք, ապա կարող եք 7733 կարճ համարին ուղարկել Angel բառը և 500 դրամ փոխանցել երեխայի բուժման համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել Գոհար Գասպարյանի հետ՝ 098 85 84 69 հեռախոսահամարով: 

Բացի այդ գործում են նաև բացված հաշվեհամարները՝ 

SWIFT address: MIDLAM2: CORRESPONDENT BANK -HSBC Bank plc. SWIFT address: MRMDUS33 Chips: //CP:108 Correspondent A/C No. 000-05145-4 ABA: 021001088 1570015852470101 (Ameriabank USD beneficiary account. Beneficiary name: Gohar Gasparyan);
1570015852470146 (Ameriabank EUR beneficiary account. Beneficiary name: Gohar Gasparyan);
1570015852470158 (Ameriabank RUB beneficiary account. Beneficiary name: Gohar Gasparyan):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել