Ժառանգության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ եռյակի հանրահավաքում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցը չի դրվելու, քանզի, մեջբերում եմ. «Հիմա ով պահանջի վարչապետի հրաժարականը, նշանակում է նա Հայաստանի պետական համակարգից բան չի հասկանում»: Սա ասում է մի մարդ, ով ընդամենը մի քանի ամիս առաջ պահանջում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, իսկ դա նշանակում է, որ նա Հայաստանի պետական համակարգից բան չի հասկանում, կամ չէր հասկանում նոր սկսեց հասկանալ: Ցինիզմն ու լկտիությունը չափ ու սահման ունի և նման ընդդիմադիրների պահվածքն օլիգարխներին ծախված, նրանց քաղաքական դիմագիծը ուղղակի զզվելի է: Ես՝ որպես երիտասարդ, երբեք թույլ չեմ տա որպեսզի իմ երկրի ճակատագիրը որոշեն նման ցինիկ և վաճառված ընդդիմադիրեր:
Հ.Գ. Եթե քառյակը պահանջում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ապա եռյակը ճիշտ կանի պահանջի ԱՄՆ ում Հայաստանի Արտակարգ և լիզոր դեսպան Տիգրան Սարգսյանի հրաժարականը, քանզի նա ո՛չ օլիգարխ է, ո՛չ օլիգարխի խնամի, ո՛չ էլ հաշվի է նստում



