1in.am-ը գրում է․
Սմարթֆոնների, նոթբուքերի, պլանշետների և այլ սարքերի միաժամանակյա օգտագործումը փոխում է ուղեղի կառուցվածքը՝ պարզել են Սասեքսի համալսարանի գիտնականները:
Նրանց մոտ, ովքեր չարաշահում են բազմաթիվ հանձնարարություններ կատարելու իրենց հնարավորությունները, նվազում է գորշ նյութի խտությունն առջևի գոտկային կեղևում: Այդ հատվածը պատասխանատու է ճանաչողական գործառույթների և էմոցիաների նկատմամբ վերահսկողության համար: Նոր հետազոտությունը ներկայացված է PLoS ONE ամսագրում:
75 մեծահասակների մասնակցությամբ և մագնիսական տոմոգրաֆիայի օգնությամբ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մի քանի սարքերից օգտվողները ունեցել են ավելի քիչ խտությամբ գորշ նյութ:
Նոր հետազոտությունը համաձայնեցվում է նյարդաֆիզիոլոգիայի այլ տվյալների հետ: Մեդիա ծանրաբեռնվածությունն արդեն կապել են թույլ ուշադրության և էմոցիոնալ խնդիրների հետ:



