«Նախօրեին «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքի դեմ բողոքի ակցիա իրականացրած երևանյան տոնավաճառների առևտրականները հնարավոր է այսօր բողոքի դուրս չգան: Բայց ոչ ինքնակամ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունից տոնավաճառների սեփականատերերին խիստ հրահանգ է տրվել՝ առևտրականներին թույլ չտալ դուրս գալ տոնավաճառից: Երեկ տեղեկացանք, որ Երևանի ոսկու շուկայում ևս նույն ահաբեկչական գործողություններն են իրականացվել: Ինչպես հայտնի է, ոսկու վաճառքով զբաղվողներն օրվա վերջում իրենց ոսկին թողնում են շուկայի բունկերում, առավոտյան այն նորից հետ են վերցնում:

«Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ, որ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը բունկերի աշխատակիցներին հրահանգել է իր անունից վաճառողներին զգուշացնել, որ եթե այսօրվա բողոքի ակցիային մասնակցեն, ապա ի պահ տրված ոսկին հետ չեն ստանա»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել