25PREXY2-hp-videoSixteenByNine540-v21in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը կհրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից և կհամագործակցի նրա հետ, եթե այն փոխի ներկայիս քաղաքական կուրսը, այդ թվում` Ուկրաինայի նկատմամբ: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է RIA Novosti-ն:

Նա հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի մասին վերջերս ընդունված համաձայնագիրը հնարավորություն է տալիս հասնել «դիվանագիտության և խաղաղության»:

«Եթե Ռուսաստանն ընտրի այդ ուղին, որը երկարաձգում է սառը պատերազմից հետո վրա հասած ժամանակաշրջանը և բարգավաճում տալիս ռուս ժողովրդին, այդժամ մենք չեղյալ կհայտարարենք մեր պատժամիջոցները և կողջունենք Ռուսաստանի դերը` ընդհանուր մարտակոչերի լուծման հարցում»,- ասել է Օբաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել