Lurer.com-ը գրում է.

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ռինգ է վերադառնալու սեպտեմբերի 27-ին:

Մենամարտը նախանշված է Գերմանիայի Քիլ քաղաքի «Սպարկասեն» մարզապալատում: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ):

Այսօր սեպտեմբերի 24-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում, Արթուր Աբրահամը մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է իր մրցակցի՝ Փոլ Սմիթի հետ:

Մեր հայրենակիցը շեշտել է, որ չի թերագնահատում մրցակցին, սակայն իր համար խիստ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելը և ամեն ինչ անելու է այդ արդյունքին հասնելու համար:

Տեղեկացնենք, որ Աբրահամ-Սմիթ մրցելույթն ուղիղ միացմամբ ցուցադրվելու է գերմանական ARD-ի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (Երևանի ժամանակով սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, սկիզբը՝ ժամը 00.30):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել