Esem.am-ը գրում է.

Դերասանուհի Քեթրին Մանասյանը մայր է դարձել: Նա որդի է ունեցել, ում ամուսնու՝ սիրիահայ Ջորջ Բեդուրյանի ընտրությամբ ծնողները տվել են Ջոյ Իսահակ անունը:)

Թեև փոքրիկի ծնունդը նախանշված էր սեպտեմբերի վերջին, նա շտապել է լույս աշխարհ գալ ու ծնվել է սեպտեմբերի 11-ին, ժամը՝ 11-ին: Ընդ որում՝  այդ օրը  ծննդատանը լույս աշխարհ է եկել 12 փոքրիկ՝ 11 աղջիկ և դերասանուհու որդին: «Այդ երեք 11 թվերի համընկնումը շատ հետաքրքիր էր»,- ասաց նորաթուխ մայրիկն ու հայտնեց, որ տղան ծնվել է 4 կգ քաշով, 53 սմ հասակով:

Փոքրիկի խնամքով զբաղվելու համար  Քեթրինին օգնում են մայրը, սկեսուրը, ամուսինը: Դերասանուհին գնահատում է նրանց փորձառությունը: «Միայնակ շատ դժվար կլիներ, չնայած այնքան հաճելի հոգս է, որ ուզում ես երեխադ անընդհատ քեզ հետ լինի»,- նշեց Քեթրինը, ում փոխանցմամբ՝ փոքրիկի համար գնած օրորոցը գրեթե պետք չի գալիս, քանի որ որդին նախընտրում է քնել մայրիկի գրկում:)

«Այնքան տարօրինակ է: Երեխայի ծննդից մի քանի օր էր անցել, բայց չէի գիտակցում, որ նա իմ երեխան է: Հետո նայեցի նրա  նկարներն ու հանկարծակի շատ հուզվեցի, սկսեցի բարձրաձայն լացել, կարծես միայն այդ պահին գիտակցեցի, որ նա իմ երեխան է՝  իմ մասնիկը»,- հիշեց Քեթրինը:

 Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել