Աստանայում EXPO-2017 միջազգային ցուցահանդեսի անցկացումը հանդիսանում է Ղազախստանի առանցքային նախագծերից մեկը: Նման մասշտաբային իրադարձության կազմակերպման նախաձեռնությունը երկրի մայրաքաղաքում պատկանում է պետության ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին:

Ղազախստանը 4-րդ երկին է Ասիայում, որը ստացել է EXPO-ն կազմակերպելու իրավունք: Ավելի վաղ դա կարողացել էին անել Ճապոնիան (Օսակա-1970, Օկինավա-1975, Նագոյա-2005), Հարավային Կորեան (Տեդժոն-1993 և Էոսի-2012) և Չնաստանը (Շանհայ-2014): Հարկ է նշել, որ 1851 թվականից ի վեր անցկացված 70 ցուցահանդեսներից միայն 10-ն են եղել Եվրոայից ու Հյուսիսային ամերիկայից դուրս: Հիշատակված Ասիայում անցկացված ցուցահանդեսներից բացի, EXPO-ն հյուրընկալվել է Մելբուրնում (1886), Ռիո դե Ժանեյրոյում (1922) և Բրիսբենում (1988)։ Այս միջոցառումը երբեք չի անցկացվել հետխորհրդային տարածքում:

Աստանայում անցկացվելիք համաշխարհային ցուցահանդեսը կտևի 3 ամիս: Դրանում ի թիվս Հայաստանի կմասնակցեն մոտավորապես 100 այլ երկրներ և 10 միջազգային կազմակերպություններ: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կայցելի ավելի քան 2 միլոին մարդ: Հայաստանի մասնակցության հարցը այս միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, քննարկվել է Հայաստանի Կառավարությունում անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ դրա անցկացման վայրը լինելու Ղազախստանում: EXPO-ի շրջանակներում Հայաստանը նախատեսում է սեփական տաղավարի ստեղծում, որտեղ ըստ արժանավույնս կներկայացվեն վերջին ժամանակներս Հայաստանի ունեցած ձեռքբերումները տնտեսության և նորարարություններիչ ոլորտում:

EXPO-2017-ի թեման է «Ապագայի էներգիան», ինչը թույլ կտա ներգրավել աշխարհի լավագույն էներգախնայող տեխնոլլոգիաները, նորարարությունները և գոյություն ունեցող արևային, քամու, ծովային, ովկիանոսային ու ջերմային ջրերի այլընտրանքային էներգետիկ աղբյուրների շահագործման տեխնոլոգիաները; Աստանան կդառնա արդյունավետ հարթակ՝ իրենց ոլորտներում աշխարհի լավագույն ձեռքբերումների և թրենդերի ցուցադրման համար: Ցուցահանդեսը ուժգին ազդակ կհաղորդի մասնակից երկրների տնտեսության համակարգային դիվերսիֆիկացիային և արտադրական հզորությունների ու գիտական բազայի արդիաականացմանը:

EXPO-ի անցկացման ժամանակ, Ղազախստանի մայրաքաղաքը կլցվի աշխարհի տարբեր ծայրերի տարատեսակ մշակույթների ձայներով: Ամեն օր ցուցահանդեսի տարածքում անց են կացվելու համերգներ, շոուներ, Ազգային օրեր և այլ ժամանցային միջոցառումներ: Միջազգային ունիվերսալ EXPO ցուցահանդեսները գլոբալ մասշտաբի իրադարձություններ են, որոնք իրենց նշանակությամբ համեմատելի են համաշխարհային տնտեսական համաժողովների հետ, իսկ զբոսաշրջիկային գրավչության առումով՝ ամենապոպուլյար մարզական միջոցառումների հետ:

EXPO-ն այցելում են միլիոնավոր զբոսաշրջիկներ, ուստի յուրաքանչյյուր մասնակից երկիր փորձում է ստեղծել յուրահատուկ տաղավար, որը կկարողանա արտահայտել ազգային ինքնատիպությունը և ի ցույց աշխարհի դնի իր տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման մակարդակը:

Ակնհայտ է, որ EXPO-2017-ի հարցում Աստանայի ընտրությունը կստեղծ նոր հնարավորություններ՝ ասիական և եվրոպական պետությունների համագործակցության ակտիվացման ու զարգացման համար: Ցուցահանդեսի հաջող ընտրված թեմատիկան թույլ կտա ներկայացնել նորագույն տեխնոլոգիաներ՝ էկոլոգիապես մաքուր էներգետիկայի ոլորտից, ինչպես նաև հնարավորություն կտա ուսումնասիրել դրանց կիրառությունը նավթով, գազով և ուրանով հարուստ երկրներում:

Ղազախստանի աշխարհագրական դիրքը և արտաքին քաղաքականությունն անկասկած հետագայում ևս շարունակելու են նպաստել Ղազախստանի արևելքում և արևմուտքում գտնվող պետությունների հետ համագործակցության ամրապնդմանը:

EXPO-2017 ցուցահանդեսը կանցկացվի Աստանա քաղաքում և կտևի 3 ամիս. 2017 թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը:

Այդար Ժետպիբաեվ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել