ArmnewsTV.am-ը գրում է․
Խոզերի աֆրիկյան ժանտախտն Արցախում այս տարի ավելի քիչ վնասներ է հասցրել: Անցած տարի ութ ամսվա ընթացքում 1 756 խոզ էր անկել: Այս տարի ժանտախտի դեպքերը քառակի նվազել են: Վարակի առավել խոշոր օջախները եղել են Ասկերանի, Հադրութի եւ Քաշաթաղի շրջաններում: Ժանտախտի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է կենդանիներին փակ տարածքում պահել, այնինչ կերի պակասի պատճառով անասնապահները հաճախ են այս պահանջը խախտում: Սննդի անվտանգության ծառայությունից, այսուհանդերձ, վստահեցնում են` վարակված կենդանու միսը վաճառասեղանին չի հասնում: Համայնքի անասնաբույժը տեղեկանք է տալիս, որ միսն առողջ է, շուկայում էլ կրկնակի ստուգում է կատարվում: Վարակված տարածքում աֆրիկյան ժանտախտի կրկնման վտանգը պահպանվում է 7 տարի, այդ պատճառով խոզաբուծությունը դարձել է ռիսկային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



