Ա. Հունգարահայ համայնքը սաֆարովի արտահանձնումից մոտ 1 շաբաթ առաջ արդեն զգուշացրել էր մերոնց այդպիսի վտանգի բարձր հավանականության մասին
Բ. Մերոնք նախընտրեցին պարզապես ստանալ հավաստիացումներ հունգարական իշխանություններից այն մասին, որ արտահանձնում չի լինի
Գ. Հունգարական իշխանությունները տվեցին այդպիսի հավաստիացումներ
Դ. Ադրբեջանն 8 տարի աշխատեց և 2.5-3 մլրդ. $-ոց գործարքով «համոզեց» հունգարական իշխանություններին արտահանձնել սաֆարովին
Ե. Գործարքն իրավական տեսանկյունից գրեթե անխոցելի էր մշակված
Զ. Արտահանձնումից հետո, Բաքու հասնելուն պես ալիևը ներում շնորհեց ու ազատ արձակեց սաֆարովին: Ադրբեջանը Հունգարիային (վերջիններիս պնդմամբ) «գցեց»: Սա 1-ին «գցելն» էր
Է. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական «համոզիչ փաստարկը»՝ 2.5-3 մլրդ. $-ոց գործարքը չի լինելու: Բաքուն Հունգարիային «գցեց» 2-րդ անգամ
Արձագանքներ
Ա. Հայաստանը կասեցրել է հարաբերությունները Հունգարիայի հետ
Բ. Առաջինն իրավիճակին արձագանքեց նախընտրական պայքարում գտնվող Օբաման
Գ. Արջի քնից մեծ դժվարությամբ զարթնեց ու հայտարարություն արեց հանգստյան օրերին լավ հանգստացած ՌԴ-ն: Զուգահեռ հայտարարություն տարածեց նաև ՀԱՊԿ-ն
Դ. Առաջին երկուսի նման «անատամ», բայց, ի տարբերություն նրանց, նաև «հավասարակշռող» (սա մարդուն ամենակատաղեցնող էն ձևն է էլի) հայտարարություններով հանդես եկան ԵԽ-ն ու ԵԱՀԿ-ն



