Exhibit-B-protesters-0111in.am-ը գրում է․

Լոնդոնի «Բարբիկան» պատկերասրահում հասարակության բողոքների պատճառով ստիպված են եղել փակել Exhibit ցուցահանդեսը՝ հայտնում է The Guardian-ը:

Սեպտեմբերի 23-ին 200 ցուցարարներ պաստառներով ու թմբուկներով արգելափակել էին ցուցահանդեսի մուտքը: Նրանք վրդովվել էին, որ սարսափելի ռասիզմի մասին ինստալացիային մասնակցել են իսկական սևամորթ դերասաններ՝ ձեռնաշղթաներով:

Բողոքի ցույցի կազմակերպիչ Սայմոն Վուլին վստահ է, որ թանգարանը թերագնահատել է այն ազդեցությունը, որը կատարեց իրենց աշխատանքը:

Պատկերասրահի ներկայացուցիչների խոսքով՝ ցուցահանդեսը ստիպված էին փակել դերասանների, այցելուների ու աշխատակիցների անվտանգությունը ապահովել չկարողանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել