Life.panorama.am-ը գրում է․
Երազանքների կինը պետք է հաջողակ լինի բոլոր հարցերում` ընտանիքում, կարիերայում, սիրո հարցում և այլն: Սակայն նման ձեռքբերումներին հասնելու համար խելքը և հմայքը բավարար չեն: Կա կանանց մի տեսակ, որոնց մոտ մեծ հաջողությամբ ստացվում է հնազանդեցնել շրջապատի տղամարդկանց ու ենթարկեցնել սեփական քմահաճույքին: Նման կանանց գռեհիկ կերպով հաճախ անվանում են «լիրբ» ու ամեն կերպ փորձում են խուսափել նրանցից: Սակայն տղամարդիկ, ինչպես թիթեռնիկներն են թռչում կրակի վրա, հիացած այդ յուրօրինակ հմայք ունեցող էակներով գայթակղվում են ու ընկնում են թակարդը: Հարց է ծագում. Ի՞նչն է այդքան գրավում տղամարդկանց «վատ աղջիկների» մոտ:
…որովհետև նրանք միշտ մանրակրկտորեն կշռադատում են յուրաքանչյուր բառը` մինչև դրանք արտաբերելը: Զրուցակցին պատասխանելիս ներանք դատում են սթափ մտքով: Նրանց կողմից արտաբերված նույնիսկ ամենաանմեղ հերթական արտահայտությունը ձևակերպվում է չափազանց գեղեցիկ բառակապակցություններով, ինչը զինաթափ է անում նրանց զրուցակցին:
…որովհետև նրանք հիանալի հոգեբաններ են` օժտված կանացի բնածին իմաստությամբ: Նրանք երբեք ժամադրություն չեն խնդրի ձեզանից, հիսթերիա չեն բարձրացնի ոչ մի բանի համար: Ոչ, նա երբեք չի ցածրանա այդքան, նա հարգում է իրեն, և նրա նպատակն է դիմացի տղամարդուն դարձնել սեփական ցանկությունների հլու կամակատարը: Նրանք կարողանում են մանիպուլացնել տղամարդկանց` ոգևորելով հանուն իրենց «քաջագործություններ» անելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ