Մենք ինքներս չենք նկատում, թե ինչպես է փոխվում մեր սեքսուալությունը տասը տարում: Հարցը միայն փորձում չէ, որը ձեռք է բերվում տարիների ընթացքում, փոխվում են նախասրիությունները, սովորութները, վերաբերմունքը հակառակ սեռի հանդեպ, իսկ «դրա» վերաբերյալ գլխավոր հարցերը ստանում են տարբեր պատասխաններ 20 և 30 տարեկաններում:

Секс в 20 и 30 лет

Մարմինը

20 տարեկանում

Կուրծքը դեռ փոքր է, իսկ հետույքը՝ մեծ, իսկ փորի վրա էլ խալ կա… նա կմտածի, որ ես տեգեղ եմ: Մեր մարմինը մեզ մոտ կոմպլեքսներ է առաջացնում, անգամ եթե զուգընկերը հակառակ կարծիքի է: Անկողնու մեջ ամոթխածությունը թույլ չի տալիս, որ լիցքաթափվեք, ուստի դուք միանշանակ գերադասում եք սեքսը՝ անջատված լույսի ներքո:

30 տարեկանում

Մենք չենք մասնակցում պոռնոֆիլմերի նկարահանումներին ու չենք տեղադրում ինտիմ լուսանկարներ Instagram-ում, ուստի ինչի՞ց ամաչենք, ակմ էլ ինչու չափազանցեցնենք: Անթերի մարդիկ գոյություն չունեն, իսկ անկողինը ֆոտոսեսիանների վայր չէ, ուստի դրանում տեղ չունեն ոչ ամոթխածությունը, ոչ էլ ցուցադրականությունը:

Պաշտպանություն

20 տարեկանում

Դա ամենակարևոր հարցն է: Ավելի կարևոր, քան սեքսը: Սեքս կարելի է միայն պահպանակներով և որ ավելի լավ է՝ նաև հակաբողմնավորիչ հաբերի հետ, որպեսզի հանկարց ու հանկարց…

30 տարեկանում

Ժամկետանց պահպանակների բացված տուփը ձևի համար պահպանվում են դարակումդ: Իսկ սեքսը… լրիվ նորմալ բան է մինչև վերջ չհասցնել այն:

Սեքսուալ ֆանտազիաներ

20 տարեկանում

«Այդ պահին հայտնվում եմ ես՝ պիցցա ցրողի շորերով և ես քո համար շատ տաք անակնկալ ունեմ…»«ՍՏՈՊ!»… Էրոտիկ ֆանտազիաները ստիպում են շիկնել, սփրթնել ու ավելի խորը մտնել յորղանի տակ: Եթե մենաք նույնիսկ համարձակվում ենք պատմել մեր ցանկությունների մասին, ապա միայն ամոթղած շշինջով, իսկ հաճախ՝ միայն ուղղորդող ժեստերով:

30 տարեկանում

«Այդ պահին հայտնվում եմ ես՝ պիցցա ցրողի շորերով և ես քո համար շատ տաք անակնկալ ունեմ…»«Կանգ մի առ, շարունակի՛ր: Դու դեռ չգիտես, թե ես ինչ շորերով եմ բացել դուռը»: Ամենախելահեղ սեքսուալ դանտազիան անգամ միայն ողջունվում է, իսկ մենք ավելի բաց ենք նոր էքսպերիմենտների:

Վերևի՞ց, թե՞ ներքևից

20 տարեկանում

Նա ամենայն լրջությամբ հարցնում է քեզ անկողնում, թե ինչպես է քո դուրը գալիս, որովհետև դու առաջինը դժվար թե սկսես խոսակցությունը դրա մասին: Լավագույն դեպքում դու պարզապես նախոս կփոխես «մեռյալ դիրքը»:

30 տարեկանում

Դուք չեք սպասում, որպեսզի ձեր կարծիքը հարցնեն, այլ առանց մտածելու, վերցնումեք նախաձեռնությունը ձեր ձեռքու ու ասում եք նրան ինչպես, ինչով և ուր:

Ցանկություններ

20 տարեկանում

«Ինչքան կարելի է: Նա անընդհատ սեքս է ուզում: Մի՞թե երեկվանը քիչ էր»

30 տարեկանում

«Ոնց եմ ես հասկանում 20 տարեկան նրան»:

Սիրահարվածություն

20 տարեկանում

Դու մինչև ականջներիդ ծայրը սիրահարվում ես զուգընկերոջդ: Ամեն բաժանում նրա հետ դառնում է ողբերգություն քո համար, իսկ ամեն սիրով զբաղվելը՝ վառ էմոցիաների ու երջանկության իսկական տարափ:

30 տարեկանում

Դուք անկեցծորեն ուզում եք սիրահարվել ձեր զուգընկերոջը, բայց դա միշտ չի, որ հաջողվում է: Առանց մտածելու ու ի սրտե տարվել տղամարդկանցով այնպես, ինչպես 20 տարեկանում այլևս չի ստացվում: Դուք միշտ կարողանում եք տարբերել սեքսուալ ցանկությունը ավելի մեծ ու խորը զգացմունքից:

Նախապատմություն

20 տարեկանում

Դուք պատրաստ եք քնքուշ գրկվել ու համբուրվել ձեր ընկերոջ հետ 20 րոպե… կես ժամ… մեկ -ամ, մինչև «ծրագրի» հիմնական մասին անցնելը:

30 տարեկանում

Անցորդների աչքի առաջ քնքշորեն համբուրվող երիտասարդ զույգերին դուք լավագույն դեպքում ներողամտաբար եք նայում: Հիշելով ձեզ այդ երիտասարդ տարիքում, դուք հասկանում եք, որ համբուրվելը միակ բանն է, որ նրանք լավ գիտեն, բայց դեռ չեն հասկանում դա:

Հանդիպման վայրը

20 տարեկանում

Նրա տանը, նրա մեքենայում, այգում ու անգամ վերելակում, բայց միայն ոչ ձեր տանը: Կարող է ծնողներդ անսպասելի վերադառնան ամառանոցից ու ի՞նչ եմ ես նրանց ասելու: Անգամ սարսափելի է պատկերացնելը դա:

30 տարեկանում

Դուք տնից դուրսս սեքսին կհամաձայնվեք միայն այն պայմանով, որ դա ռոմանտիկ երեկո լինի, օրինակ ինչ որ գեղեցիկ հյուրանոցում, որը լճի ափին է: Բայց մեկ է, ավելի լավ է շարունակել տանը:

Секс в 20 и 30 лет

Առավոտյան սեքս

20 տարեկանում

Դուք հազվադեպ եք գիշերում միմյանց հետ, ուստի առավոտյան սեքսը ավելի շուտ հետաքրքիր բացառություն է, քան սովորություն:

30 տարեկանում

Իսկ ինչո՞ւ ոչ: Իմ կածիքով դա օրվա հիանալի սկիզբ է: Հետո կարելի է միասին մեկ գավաթ սուրճ  խմել, որպեսզի էլ ավելի թարմանալ:

Հղիություն

20 տարեկանում

Հղիության տեստի վրա երկու գծիկը քեզ շոկի մեջ են գցում, պարալիզացնում են մարմինը ու հիստերիայի հասցնում: Դու պատրաստ ես գնդակահարել նրան, որ թույլ ա տվել դա: Ու ի՞նչ պետք է անես հիմա: Ինչպե՞ս ես պատմելու դա ծնողներիդ:

30 տարեկանում

Չնախատեսված հղիությունը կարող է ձեզ շոկի մեջ գցել, պարալիզացնել մարմինը ու հիստերիկայի հասցնել ձեզ, բայց ավելի շուտ դա կլինի երջանկությունից ու ուրախությունից:

Պոռնո

20 տարեկանում

Նրա մտահաղացումները անկողնում քեզ մեղմ ասած շոկի մեջ են գցում և դու հաստատ չես պատրաստվում ենթարկվել դրանց:

30 տարեկանում

Դուք գիտեք տղամարդկանց ցանկությունների նմասին, որոնցից շատերը ձեզ համար էլ սովորական են դարձել, եթե չասենք կենցաղային: Դուք ծիծաղում եք այն 20 տարեկանների վրա, ովքեր համարում են, որ միասին պոռնո նայելը ամոթ բանե, ձեռնաշղթաները՝ չափազանցություն, իսկ վիբրատորը՝ այլասերվածների ապրանք:

Հետախուզություն թիկունքում

20 տարեկանում

Աղջիկների մեծամասնության համար անալ սեքսը տաբուացված թեմա է և քննարկման ենթակա չէ: Բոլորը լսել են, որ դա սարսափելի է ու ցավոտ: Ինչպե՞ս կարող է դա հաճելի լինել:

30 տարեկանում

Կո՞ղմ, թե՞ դեմ: Համենայն դեպս մենք արդեն չենք ամաչում բարձրաձայն պոսել դրա մասին ու քննարկել դա զուգընկերոջ հետ, թե ինչ դիրքորոշում ունեք անալ սեքսի հանդեմ: Ո՞վ իմանա, գուցե նա կարողանա համոզել ձեզ:

Սեքս-մարաթոն

20 տարեկանում

Մթնշաղից մինչև լուսաբաց սեքսը խնդիր չէ: Դու հանգիստ կարող ես մեկ գիշերվա ընթացքում 4, 5, 6… սեռական ակտ ունենալ: 24/7 ֆորմատը ձեզանից ոչ մեկին սխրանք չի թվում:

30 տարեկանում

«Մի քանի օրը» մեկ գրաֆիկը ձեզ լրիվ բավարարում է: Չէ՞ որ դու արդեն յուրացրել ես, որ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը:

Անկողնո՞ւմ, թե՞ սեղանի վրա

20 տարեկանում

Բինգո, դուք վերջապես միայնակ եք մնացել տանը: Դուք սեքսով եք զբաղվում ամենուրեք. լոգարանում, խոհանոցի սեղանին, համակարգչի աթոռին, պատուհանագոգի վրա և անգամ դռան դիմացի խալուն:

30 տարեկանում

Բացառության կարգով, իհարկե կարելի է սկսել խոհանոցից, բայց միևնույն է, կշարունակի անկողնում, որովհետև դրան ավելի եք սովոր և այդպես ավելի հարմար է:

Սերը տարիք չի ճանաչում

20 տարեկանում

Քեզ դժվար է հավատալ, որ սեքսով զբաղվում են անգամ քեզանից շատ ավելի տարիքովները՝ սպիտակամազ, կնճռոտ ու գեր: Նարանց բոլորին դու խաղից դուրս ես դիտարկում:

30 տարեկանում

Դուք հաստատ գիտեք, որ ձեզ շրջապատող բոլորը անում են դա. թե՛ մեծ, թե՛ երիտասարդ, թե՛ գեր, թե՛ նիհար: Որովհետև դա բնական է:

Փոխադարձ ձգողականություն

20 տարեկանում

Ի՞նչ կարող է լինել ավելի լավ, քան սեքսը՝ սիրած տղամարդու հետ:

30 տարեկանում

Ոչինչ չի կարող լինել ավելի լավ, քան սեքսը՝ սիրած տղամարդու հետ ու այս կետում տեսակետը չի փոխվում ժամանակի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել