Esem.am-ը գրում է․

Օրերս ESem.am-ին հայտնի է դարձել, որ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանին տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին զրուցեցինք դերասանուհու հետ, ով մոտ 15 օր է՝ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում:

«Մոտ երկու-երեք ամիս առաջ շնչարգելություն ունեցա, աչքերս սկսեցին ուռել, դեմքի քոր սկսվեց, սակայն ուշադրություն չդարձրի դրան այնքան ժամանակ, մինչև դանակը ոսկորին հասավ ու դիմեցի բժշկի»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ մոտ 15 օր առաջ շտապ օգնության մեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Անահիտի խոսքով՝ այս ամենն ալերգիայի հետևանք է, որի պատճառը մթնոլորտի աղտոտվածությունն է: «Այժմ բավականին լավ եմ զգում ինձ, փոփոխություն կա: Շաբաթվա վերջին հավանաբար տուն կգնամ` պայմանով, որ տանը կմնամ, քանի որ հիվանդությունը կարող է կրկնվել: Փաստորեն, առողջությունը զոհեր է պանահջում»,- նշեց Անահիտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել