Yerevannews.am-ը գրում է․
Clinton Global Initiative-ի միջոցառման ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել: Դա մի նախաձեռնություն է, որի նպատակը համագործակցությունն է աշխարհի առաջնորդների հետ՝ ամենահրատապ մարտահրավերներին նորարարական լուծումներ տալու համար:
Օբաման նախ կատակել է , որ եթե ԱՄՆ-ի նախկին նախագահ Քլինթոնի հղի դուստրը որոշի ծննդաբերել իր ելույթի ժամանակ, ապա իր ավտոշարասյունը նրան անվտանգ ու անարգել ծննդատուն կհասցնի:
Օբաման մատնանշել է այն երկրները, որտեղ մարդու իրավունքները վատ վիճակում են գտնվում: Դրանք են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Եգիպտոսը, Հունգարիան և Ադրբեջանը: Ադրբեջանի համար մանրամասնել է, որ այդպիսի տեղերում օրենքն անհավանական բարդացնում է անգամ հասարակական կազմակերպությունների աշխատանքը: Նույն համատեքստում նա նկատել է, որ քաղաքացիների և քաղաքացիական հասարակության ուժն զգալով է, որ ավելի ու ավելի շատ իշխանություններ են ամեն ինչ անում նրանց լռեցնելու համար: