Esem.am-ը գրում է․

Դերասան Ավո Խալաթյանը երեկ նշել է ծննդյան տոնը: 33-րդ տարեդարձի կապակցությամբ առաջին շնորհավորանքները նա ստացել է ընտանիքի անդամներից, ովքեր դերասանին շնորհավորել են ուղիղ 00:00-ին:

ESem.am-ի հետ զրույցում Ավոն նշեց, որ մեծ երեկույթ չի կազմակերպել` նախընտրելով օրն անցկացնել ընտանիքի անդամների և հարազատ մարդկանց շրջապատում: Արդեն ուշ երեկոյան դերասանը կնոջ` երգչուհի Նունե Եսայանի հետ գնացել է ռեստորանային համալիրներից մեկը, որտեղ էլ անցկացրել են երեկոն: «Մեծ բան չցանկացանք կազմակերպել. մենք մեզանով, մեր հարազատներով փոքրիկ նվերով սահմանափակվում ենք, շատ անակնկալների հետևից չենք ընկնում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել