Արագ և արդյունավետ դիետա` խնձորովLife.panorama.am-ը գրում է.

Ձեզ ենք առաջակում խնձորով նոր դիետա, որը թույլ կտա առանց սովի մատնվելու և առողջությունը վնասելու նիրահել: Ընդամենը 7 օրում մեկ չափս փոքր հագուստ կհագնեք:

Առաջին օր

Նախաճաշ` 2 խնձոր, 30 գրամ անյուղ պանիր, կանաչ թեյ:

Ճաշ` խնձորով պյուրե-ապուր (2 խոշոր խնձոր, 1 միջին չափի գազար, 1 կարմիր սոխ, 400 մլ ջուր կամ բանջարեղենային արգանակ, 1 ճ.գ. ձիթապտղի յուղ, աղ, պղպեղ: Բոլոր մրգերն ու բանջարեղենները կտրարել և լցնել արգանակի մեջ ու եփել 10 րոպե: Այնուհետ մի քիչ սառեցնել և հարել խառնիչով): 

Ընթրիք` խնձորի աղցան` մեղրով (2 կանաչ խնձոր, 1 վարունգ, կես կարմիր սոխ, 1 ճ.գ. մեղր, 1 կիտրոնի հյութ, սամիթ, աղ: Խնձորը և վարունգը քառակուսի կտրատել, սոխը` կիսալուսնաձև, իսկ սամիթը` մանր-մանր: Խառնել բոլորը` ավելացնելով կիտրոնի հյութը, մեղրը և 30-40 րոպե թողնել սառնարանում):

Երկրորդ օր

Նախաճաշ` 2 խնձոր, մի բուռ խաշած ծովախեցգետին, կանաչ թեյ:

Ճաշ` կրամբլի նման եփած խնձորներ (2խնձոր, կես կիտրոնի հյութ, 20 գ. կարագ, 2 ճ.գ. մուգ շաքարավազ, 3 ճ.գ. վարսակի փաթիլներ, մի բուռ ընկույզ, դարչին: Խնձորները կիսել, հանել մեջտեղի մասը, որպեսզի խորություն տա: Վրան ավելացնել կիտրոնի հյութը, այնպես որ խնձորները գույնը չփոխեն: Թավայի վրա քսել կարագը, ցանել վարսակի փաթիլները, շաքար և եփել 1-2 րոպե: Ավելարցնել դարչին, խառնել և հանել կրակից: Ընկույզը մանրացրնել և խառնել վարսակի փաթիլների հետ: Միջուկը դնել խնձորի մեջ և 35 րոպե եփել 180°С տաքացած ջեռոցի մեջ):

Ընթրիք` 2 խնձոր, 100 գրամ անյուղ կաթնաշոռ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել