«Կոմիտասյան օրեր» փառատոնի ընթացքում հնչելու է միայն կոմիտասյան բնագրերPanorama.am-ը գրում է․

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Երևանում անցկացվելու է «Կոմիտասյան օրեր» փառատոնը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին: Փառատոնի և մեկնարկը, և ավարտը պատահական չի ընտրված՝ Կոմիտասի ծննդյան օրն է՝ հին և նոր տոմարով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչ, Կամերային երաժշտության ազգային և հոգևոր երաժշտության կենտրոնների գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը:

Փառատոնի բացումը կայանալու է սեպտեմբերի 26-ին ժամը 11:00-ին՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում մեծ կոմպոզիտորի շիրիմին հարգանքի տուրք մատուցելով: Համերգները կայանալու են Արամ Խաչատրյան համերգասրահում և Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Սկիզբը՝ 19:00-ին: Համերգների օրերն են՝ սեպտեմբերի 26, հոկտեմբերի 2 (դաշնամուրային), հոկտեմբերի 7 (խմբերգային), հոկտեմբերի 8 (Կոմիտաս. «Պատարագ»): Համերգներին մասնակցելու են՝ Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղ. ղեկ` Ռ. Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբ (գեղ. ղեկ` Ս. Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախումբ (գեղ. ղեկ` Հ. Թոփիկյան), «Գեղարդ» երգեցիկ խումբ (գեղ. ղեկ.` Մ. Նավոյան), դաշնակահարներ՝ Արմեն Բաբախանյան, Կարինե Օհանյան, Անդրեյ Կուրբետ, սոպրանոներ Հասմիկ Թորոսյան, Լուիզա Երեմյան, Անահիտ Պապայան, տենոր՝ Լիպարիտ Ավետիսյան, նվագակցող՝ դաշնակահար Արմեն Աղաջանյան: Բանախոս՝ Մհեր Նավոյան, բեմանկարիչ՝ Դավիթ Մինասյան:

«Փառատոնն ունի որոշակի ուղղվածություն: Հիմնական թիրախն է՝ Կոմիտասին ներկայացնել այնպես, ինչպես կա: Գիտենք, որ Կոմիտասի ժառանգությունը հայ երաժշտաարվեստի բոլոր ոլորտներում ընդգրկված է: Հայ երաժշտության պատմության ընթացքում՝ 20-րդ դարում, Կոմիտասի ժառանգությունը մշակվել է, ենթարկվել է փոխադրումների, վերաձևակերպվել է այնպիսի կազմերի, նվագարանների համար, որպիսիք Կոմիտասը չէր ստեղծել: Բայց քանի որ նրա դերը մեծ էր, բոլոր փոփոխությունները կատարվել են»,- ասաց Մ. Նավոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել