1in.am-ը գրում է․

2014-01-23-15.14.00

Այն բանի համար, որ աճեցնի բենգալյան ֆիկուս կամ բանյան, որը համարվում է Հնդկաստանի խորհրդանիշերից մեկը, կարող են պահանջվել տասնյակ տարիներ, իսկ նկարչին անհրաժեշտ է եղել մեկ տարուց էլ պակաս ժամանակ:

Հնդիկ նկարիչ Սուբոդխա Գուպտայի աշխատանք, որն ունի խոհանոցային սպասքից ստեղծված ծառի տեսք, համալրել է Նյու Դելիի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուն, հայտնում է ITAR-TASS-ը:

«Պարզությունը կայնքում ու բնության մեջ. ահա թե ինչ է ինձ ոգևորում: Այն, ինչ ինձ շրջապատում է, կարևոր չէ, թե որտեղ եմ ես գտնվում, մեծ ազդեցություն է գործում ինձ վրա: Ես շատ բան եմ տեսել այս ոչ շատ ժամանակում, օրինակ՝ ինքս եմ շուկա գնում, խոսում եմ մարդկանց հետ, նայում եմ իրերին»,- ասում է նկարիչը:

Ոչ թանկ, չժանգոտվող պողպատից խոհանոցային սպասքը մինչ օրս երկրի մի շարք շրջաններում լայն տարածում ունի:

Հատկանշական է, որ այդ ոչ թանկ սպասքը Գուպտային դարձրել է հնդիկ ամենաթանկ նկարիչներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել