500Araratnews.am-ը գրում է․

Քաղցկեղի բուժման լավագույն միջոցն այն վաղաժամ հայտաբերելն ու դրա զարգացումը կանխարգելելն է: Այս միտքն է մասնագետների կողմից ամենից հաճախ շեշտվում, երբ հարց է հնչում քաղցկեղի բուժման հավանականության մասին:

«Ինչպես գիտեք` հոկտեմբերը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, քանի որ ամբողջ աշխարհը մտահոգված է այդ հիվանդությամբ: Կանանց հիվանդությունների ու մահացության աղյուսակում այն գրավում է առաջին տեղը: Առաջադեմ մարդիկ ու կազմակերպությունները փորձում են ամեն ինչ անել, որ հաղթահարեն այդ հիվանդությունը, որի դեմ պայքարի ամենալավ միջոցը կանխարգելումն է: Դա հնարավոր է մամոգրաֆիկ հետազոտությունների միջոցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Նա նկատեց, որ հայաստանաբնակ կանայք ավելի ուշադիր են դարձել սեփական առողջության հանդեպ, ինչը քաղցկեղի հայտնաբերման ու այն բուժելու կարևորագույն պայման է:

Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ, Հայ-ամերիյան առողջության կենտրոնի համահիմնադիր Ռիտա Պալյանի խոսքով էլ` հայ կանանք այնքան նվիրված են իրենց ընտանիքին, որ հաճախ մոռանում են հետևել սեփական առողջությանը, ինչը, սակայն, անհրաժեշտություն է: «Հայաստանի մայրերը դժվարությամնբ ու մեծ նվիրումով պահում են իրենց ընտանիքը, ազգը, բայց իրենց առողջության հարցերում նախանձնախնդիր չեն: Մենք մայրական ցեղ ենք, բայց մեր ծննդավայրը հայրենիք ենք կոչում, քանի որ մեր մայրերն այնքան են հարգում իրենց ամուսիններին, որ իրենց երկիրը կոչում են հայրենիք, հակառակ, որ ամբողջ աշխարհը հայրենիքը կոչվում է մայրական հող (motherland)»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել