Tert.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին երգիչ Անդրեն արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Վաստակավոր արտիստը «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել է իր ծրագրերի և ապրումների մասին: 

-Անդրե, երբևէ պատկերացրե՞լ եք, որ վաստակավոր արտիստի կոչում կստանաք:

-Առհասարակ, ուրախ եմ, որ իմ աշխատանքի հետ կապված բոլոր երազանքներս և ակնկալիքներս կատարվել են, կատարվում են և դեռ կկատարվեն: Իսկ ես չեմ դադարում երազել և հավատալ: Երազանքներս նպատակ են դառնում, նպատակներս` իրականություն:

-Բազում շնորհավորանքների մեջ ո՞րը կառանձնացնեք:

-Իսկապես, այնքա՜ն շատ շնորհավորանքներ ու բարի խոսքեր եմ լսում այս ընթացքում: Անչափ հաճելի զգացում է. այդ խոսքերը լիարժեք են դարձնում ուրախությունս: Իրոք, չեմ ուզում առանձնացնել որևէ շնորհավորանք, քանի որ բոլորի խոսքերից ու մաղթանքներից էլ հուզվել եմ: Այնպես որ` կառանձնացնեմ անկեղծ սրտով արված բոլոր շնորհավորանքերը, որովհետև դրանք բոլորն էլ առանձնահատուկ են ինձ համար: 

-Վաստակավոր արտիստի կոչումը ինչ-որ բան կփոխի՞ Ձեր հետագա գործունեության մեջ: 

-Կարծում եմ` իմ երկրպագուներն ու հանդիսատեսը միշտ զգացել են, թե որքան մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ բոլոր ելույթներին, կատարումներին, կերպարներին ու մենահամերգներին: Իսկ այս բարձր կոչումը և դրա առիթով հնչած այդքան մաղթանքներն ու շնորհավորանքներն ինձ համար դարձան է՛լ ավելի պարտավորեցնող: Ինչպես արդեն խոստացել եմ` հիմա էլ եմ շարունակելու նույն պատասխանատվությամբ և ավելի մեծ ոգևորությամբ աշխատել իմ հանդիսատեսի համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել