1in.am-ը գրում է․

Ճապոնիայում 6-ամյա աղջկա անդամահատված մարմնամասերը գտել են պոլիէթիլենային տոպրակներում՝ տանից ոչ հեռու: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

ԴՆԹ թեստը հաստատել է, որ մարմնամասերը պատկանում են Միրեյ Իկետեին, որն անհետ կորել էր սեպտեմբերի 11-ին՝ ճապոնական Կոբե քաղաքում:

Բացի այդ՝ մարմնի կողքին հայտնաբերվել են նրա հագուստն ու սանդալները:

Ոստիկանության աշխատակիցները հարցաքննել են հարևանությամբ ապրող 47-ամյա տղամարդու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել