Armlur.am-ը գրում է․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու իր ընտանիքի անդամները հայտնի են իրենց բիզնես գործունեությամբ և մեծ ունեցվածքով: Ալիևի կարողությանը բազմիցս անդրադարձել է այնպիսի հեղինակավոր ամերիկյան հրատարակություն, ինչպիսին «Վաշինգտոն փոստ»-ն է: Հրապարակման մեջ տեղեկություններ կան Դուբայում Ալիևների առանձնատների, դուստրերի բիզնեսների և այլ հետաքրքրիր հանգամանքների մասին:
Armlur.am-ը ներկայացնում է տվյալներ Ալիևի ընտանիքի կարողության մասին: Ըստ այդ հրապարակումների, նրա փոքր դուստրը՝ Արզու Ալիևան, կասկածելի կերպով դարձել է ավիածառայություններ մատուցող ընկերության և խոշոր բանկերից մեկի սեփականատեր:
Ընկերությունը, որը պատկանում է «SW Holding»-ին, պատասխանատվություն է կրում ինքնաթիռում սննդի, փոխադրման ծառայությունների մատուցման համար, ինչպես նաև կատարում է ազգային ինքնաթիռների և ուղղաթիռների վերանորոգում: Silk Way Bank անվամբ բանկի սեփականատերերն են հանդիսանում Զարիֆա Գամզաևան և Իլհամ Ալիևի դուստրը:

«Վաշինգտոն փոստ»-ը հայտնում է, որ Ալիևի կրտսեր որդին` Հեյդարը, մի քանի տարի առաջ Դուբայում ձեռք է բերել 9 շքեզ առանձնատուն: Դրանց արժեքը կազմել է մոտ 44 մլն դոլար: Նրա դստրեր Լեյլան և Արզուն ևս Դուբայում սեփականություններ ունեն, որոնք հենց իրենց անուններով են գրանցված: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի նախագահի երեխաների սեփականությունը գնահատվում է 75 մլն դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



