Facebook-ը կարող է Ձեզնից լավ հասկանալ, թե ինչ հեռանկարներ են Ձեզ սպասվում սիրային հարցերում։ Երեկ հրապարակված բլոգային գրառման մեջ ընկերության սոցիոլգների թիմը հայտարարեց, որ վիճակագրական տվյալները հուշում են նոր-նոր սկիզբ առնող սիրավեպի մասին դեռևս նախքան սիրավեպի սկսվելը։ Facebook-ի սոցիոլոգ Կարլոս Դյուքը գրում է.

«Երբ եկու անձ միություն են կազմում իբրև սիրահար զույգ, նրանք սիրահետումների փուլ են մտնում, որի ընթացքում տարեգրքի (timeline) հրապարակումներն ավելանում են։ Այն բանից հետո, ինչ զույգը պաշտոնապես հայտարարում է իրենց հարաբերությունների մասին, իրար պատերի վրա կատարվող գրառումների թիվը նվազում է։ Սա ենթադրաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ երջանիկ զույգը ավելի շատ ժամանակ է անցկացնում միասին։

Facebook-ի գիտական տվյալների բլոգում Դյուքը ներկայացնում է նշվածի ճշգրիտ թվային պատկերը։ Սիրավեպի սկզբին հաջորդող 100 օրերի ընթացքում նկատվում է տարեգրքի հրապարակումների դանդաղ, բայց կայուն աճ։ Երբ սիրավեպը սկսվում է («օր 0»), տարեգրքի հրապարակումները սկսում են նվազել։ Սիրավեպի սկզբից 12 օր առաջ հրապարակումների թիվը հասնում է գագաթնակետին՝ օրը 1.67 հրապարակում։ Սիրավեպի 85-րդ օրը հրապարակումների թիվը հասնում է ամենացածր կետին՝ օրը 1.53 հրապարակում։ Զույգերը ենթադրաբար նախընտրում են ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, սիրահետումների փուլը մնում է հետևում, իսկ առցանց շփումներին փոխարինելու են գալիս իրական շփումները։

Դուք կարող եք տեսնել այս տվյալները վերևում ներկայացված գծապատկերում։ Դյուքը նաև նշել է, որ թեպետ սիրավեպի սկսվելուն պես տարեգրքի հրապարակումների թիվը նվազում է, դրանք սկսում են ավելի ուրախ բնույթ կրել։ Նա մասնավորապես շեշտել է.

Մենք նկատում ենք [սենտիմենտի] աճ սիրավեպի 0 օրից հետո, իսկ 0 և 1-ի օրերի միջև ընկած ժամանակահատվածում աճը շեշտակի է լինում։ Այդ փոփոխությունը ներկայացված է ստորև տրված գծապատկերում:    

Զացմունքների վերոբերյալ վերլուծությունը հեռու է կատարյալ լինելուց։ Ռոբոտներն այնքան էլ լավ գլուխ չեն հանում մարդկանց զգացմունքներից, այնուամենայնիվ, այդ վերլուծությունները հաճախ հետաքրքիր են լինում։

Սոցիոլոգ-վերլուծաբանների թիմը որոշակի լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել այս տվյալները բարելավելու համար։ Կեղծ հարաբերությունները ուսումնասիրության տվյալներից բացառելու համար թիմի անդամներն իրենց ուսումնասիրության մեջ ներառել են միայն այն զույգերի տվյալները, որոնք 2010 թ. ապրիլից մինչև 2013 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում «հայտարարել են իրենց սիրավեպի մեկամյակի մասին», ոչ թե այն օգտատերերին, որոնք պարզապես փոխել են իրենց կարգավիճակը (relationship status): Զգացմունքային վերլուծության համար օգտագործվել են բացառապես անգլախոս օգտատերերի ֆեյսբուքյան տվյալները։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել