Հայաստանում մի հարյուր հատ փոքր կուսակցություններ կան ու փոքր խմբավորումներ, որոնց անդամակցությունը չի անցնում մի քանի հարյուրից ասենք հազարի…սակայն ոչ մեկ, առանձին առանձին երազում անգամ չի հասնելու իր նպատակներին, ուր՜՜ մնաց իշխանության…այդ ամեն մեկին երեվի մի հարյուրավոր տարիներ են պետք զորանալու ու վստահություն ձեռք բերելու համար, իշխանության հասնելու…հետեվաբար, փոխանակ մի հարյուր տարի սպասելու փոխարեն, լավ կլինի լծվեն իշխանափոխության, հասարակության դաստիրակման, հասարակական գործունեության, կամավոր քաղաքական գործունեության օգնելու երկիրը դուրս հանել այս ճահիճից։ Սպասել որ իշխանությունը, կամ ընդդիմություն կոչեցյալները սխալներ անեն, ու մնացածը ծափահարեն ու ուրախանան, դա ամենամեծ դավաճանությունը կլինի Հայ Ժողովրդին ու Հայաստանի Պետականությանը…

Ուստի, ամենավեհ ու ճիշտ ուղին այս բոլոր կուսակցությունների ու կազմակերպությունների գործունեության պիտի լինի, մասնակցել բոլոր այն ակցյաներին ու բողոքներին, գործունեութուններին որ համապտասխանում են Հայ Ժողովրդի իղձերին ու նպատակներին պատժել ու հեռացնել կրիմինալ էլեմենտները իշխանության ու երկիրը կարգի բերել ազնիվ ընտրություններով ու ազնիվ նպատակասլաց միասնական գործունեությամբ։ Այսքան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել