Replik.am-ը գրում է.

Վերջերս անցկացված մասշտաբային հարցումների միջոցով հայտնի է դարձել, թե որ ազգն է ամենաշատը օգտագործում ալկոհոլ: Որքան էլ դրա զարմանալի է, «հաղթողը» ո´չ ռուսներն են, ո´չ ֆինները, ո´չ իռլանդացիները: Պարզվում է, որ աշխարհում ամենաշատն ալկոհոլ օգտագործում են բրիտանացիները: Հարցումների արդյունքների համաձայն, բրիտանացիների 84 տոկոսը ալկոհոլ է օգտագործում: Համեմատութան համար պետք է ասել, որ ամբողջ աշխարհում ալկոհոլ օգտագործող մարդկանց տոկոսը հասնում է 71:

Այսպիսով` պարզ է դառնում, որ յուրաքանչյուր 10-րդ բրիտանացին ալկոհոլ օգտագործում է ամեն օր. Իսկ Մառախլապատ Ալբիոնի բնակչության 41 տոկոսը պարբերաբար ալկոհոլ է օգտագործում: Այս ցուցանիշն ամբողջ աշխարհում հասնում է 17 տոկոսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել