Replik.am-ը գրում է․
Ինչպես երևում է այս ամառ աշխարհի ամենասեքսուալ հանցագործ ճանաչված Ջերեմի Միքսը գեղեցկուհի գործընկեր ունի: Հասարակական կարգը խախտելու համար ձերբակալված թոփ-մոդել Անջելի Քոութսի` ոստիկանական բաժանմունքում արված լուսանկարները իսկական ֆուրոր են արել սոցկայքերում:
Ինչպես արդեն նշվեց, մոդելին կալանավորել են հասարակական կարգը խախտելու համար: Թե կոնկրետ ինչ է արել նա, չի հայտնվում, բայց այն, որ նա արդեն համացանցի աստղ է, միանշանակ այդպես է:
«Եթե դուք պատրաստ չեք 300 դոլար վճարել որպես Անջելիի գրավ, նշանակում է դուք կա´մ անհաջողակ եք, կա´մ էլ ձեր ընկերուհին հետևում է ձեր ամեն մի քայլին»,-սոցկայքերից մեկում գրել մի օգտատեր, ում անմիջապես աջակցել են շատերը: Դրան հաջորդել է մի ակցիա, որը կրում է «փրկում ենք սիրունիկ Անջելիին» անունը:
Այդուհանդերձ մինչև օգտատերերը կհասցնեին գումար հավաքել, անհրաժեշտ գրավը վճարել է այն պարբերականի տերը, որի համար աշխատում է գեղեցկուհին, և ազատություն շնորհել: