1in.am-ը գրում է․
Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանի հետ սիրավեպի մասին լուրերի ակնհայտ հերքում տրամադրեց՝ գրում է viva.ua-ն:
Այս տարվա մայիսին Կաննի կինոփառատոնում զույգի հայտնվելուց հետո ամերիկյան ԶԼՄ-ները հայտնեցին, որ կուլտային ռեժիսորին ու նրա մուսային միացնում են ոչ թե ընկերական, այլ ռոմանտիկ հարաբերությունները:
Չնայած դրան, օրերս պապարացիները Քվենտինին լուսանկարել են 33-ամյա ամերիկացի դերասանուհի Վանեսա Ֆեռլիտոյի հետ: Նրանք իսկական սիրահար զույգի տեսք են ունեցել՝ ընթրել են ռեստորանում, զբոսնել ու համբուրվել փողոցում:
Ուման ու Քվենտինը չէին մեկնաբանել այդ տեղեկությունը ու չէին արել պաշտոնական հայտարարություն՝ նախընտրելով չխոսել այդ մասին:






Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1436017.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել