Սեպտեմբերի 1-ն այս տարի նշանավորվեց նաև շատ հայտնիների ընտանիքներում. նրանց բալիկներն առաջին անգամ դպրոց էին գնում: Երեխաներից շատերին տխրեցրել էր այն հանգամանքը, որ առաջին ուսումնական օրվան հաջորդել էր հանգստյան օրը:
Ի դեպ, պարզվում է` Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրը` Լիլիթիկը ու Արթուր Իսպիրյանի որդիները` Դավիթն ու Շահենը, համադասարանցիներ են:
Փոքրիկները հաճախում են Նաիրի Զարյանի անվան 130 դպրոց: Ծնողները 1 ամիս առաջ են իմացել, որ երեխաները նույն դպրոցից են լինելու, սակայն փոքրիկների ծանոթությունը միայն սեպտեմբերի 1-ին է կայացել: «Անընդհատ ինչ-որ բան խանգարում էր այդ ծանոթությանը: Հուսանք մեր երեխաները նաև կընկերանան»,- «Ես»-ին ասաց Լուիզա Ներսիսյանը:
Դերասանուհին պատմեց, որ Լիլիթիկը սեպտեմբերի 1-ին առավոտյան 6-ին է արթնացել, որպեսզի դասից չուշանա. «Անհանգստությունից երևի ամբողջ գիշեր չէր քնել: Կարգուկանոնով դասավորեց իր պայուսակը, ինքնուրույն հագնվեց, կարծես մեծ աղջիկ լիներ արդեն»:
Այբբենարան ստանալու կապակցությամբ Լիլիթիկը շատ է ոգևորվել, սակայն առաջին օրը մի փոքր հիասթափված է դպրոցից տուն վերադարձել. «Նա ակնկալում էր, որ սեպտեմբերի 1-ին դաս է լինելու, այնինչ դպրոցական առաջին օրը սահմանափակվել է ծանոթությամբ»:
Շարունակությունն` այստեղ




