
Դուք գուցե լսած լինեք նրանց անունները, սակայն Դուք երբևէ տեսե՞լ եք աշխարհի ամենահարուստ մարդկանց դեմքերը կամ գիտե՞ք, թե դեմքի ինչ արտահայտությամբ են ման գալիս նրանց որդիները։
1. Ուորեն և Հովարդ Բաֆեթներ

«Berkshire Hathaway»-ի գործադիր տնօրենը, ում կարողությունը հասնում է մոտ 70 միլիարդ դոլարի, անվանվել է 20-րդ դարի ամենահաջողակ ներդրողը։ Այստեղ նա պատկերված է իր որդու՝ Հովարդի հետ։
2. Դոնալդ Թրամփ և Դոնալդ Թրամփ կրտսեր

Ահա ռիելիթի շոուների հայտնի մասնակից ու հոռացած մեծահարուստ Դոնալդ Թրամփը իր «համանուն» որդու հետ միասին։
3. Ռիչարդ և Սեմ Բրենսոններ

Ռիչարդ Բրենսոնը «Virgin Group»-ի տնօրենն է։ Այս լուսանկարը նկարվել է ինչ-որ խնջույքի ժամանակ, երբ Ռիչարդը զվարճանում էր որդու հետ միասին։
4. Լարի և Դևիդ Էլիսոններ

Ահա թե ինչպիսի տեսք ունի աշխարհի ամենահարուստ բիզնեսմեններից մեկի որդին։ Հետևությունները թողնում ենք Ձեզ։
5. Բեռնար և Էնթոնի Առնոներ

Նկարում պատկերված երիտասարդը ֆրանսիացի բիզնեսմեն Բեռնար Առնոյի որդին է։
6. Մայքլ և Զաքարի Դելլեր

Ահա «Dell Inc»-ի հիմնադիրը։ Ըստ հաշվարկների՝ նրա կարողությունը կազմում է 15.9 միլիարդ դոլար։ Այստեղ նա պատկերված է իր որդու հետ։ Ճիշտ են ասում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում։



