Ամեն ինչ սկսվեց իր 4 -ամյա երեխայի համար խաղալիք գտնելու փնտրտուքից: Վենդին ցանկանում էր տղային շատ արտասովոր եւ անձնական, փափուկ, բարի եւ ամբողջ կյանքում հիշվող ինչ որ բան նվիրել: Եվ Վենդին խանութներ գնալու փոխարեն սկսեց իր տղայի նկարները նայել, որտեղ էլ ոգեշնչում գտավ:
- - -
Նաեւ
Սարսափելի տիկնիկների հավաքածու:(7 photos):
Խաղալիք տներ հարուստների երեխաների համար:
- - -
Նա մեկ խաղալիքի վրա կանգ չառավ եւ 2007 թ. բացեց “Child’s Own Studio” ընկերությունը, որը զբաղվում էր երեխաների նկարներով խաղալիքներ կարելով: Այդ ժամանակից Վենդին տարբեր տարիքի երեխաների անհատական էսքիզներով մի քանի հարյուր հատ խաղալիք է կարել, ամեն անգամ չդադարելով զարմանալ նրանց վառ երեւակայության ուժով եւ ստեղծագործական ունակություններով: Ծնողները նրան փոստով ուղարկում են իրենց երեխաների նկարները, իսկ կինը դրանցով խաղալիքներ է կարում:
Ներկա պահին Վենդին այնքան շատ պատվերներ ունի, որ ստիպված ժամանակավորապես դադարեցրել է նորերը, առաջարկելով ծնողներին դիմել իր արտասովոր գործի բազմաթիվ հետեւորդներին ողջ աշխարհում, ՝ ԱՄՆ -ում, Եւրոպայում եւ Բրազիլիայում:





























