Ռոդշիլդներ, Զինգեր, Էսթե Լաուդեր, Ջորջ Սոռոս, Բերեզովսկի ու նման շատ ու շատ հայտնի գործարարներ, եթե այս ցանկը թվարկեմ, ապա հաստատ մի քանի տասնյակ էջեր կգոյանան այդ անուններից: Ովքե՞ր են այս մարդիկ: Այս մարդկանց մի բան հաստատ միավորում է, որը կոչվում է հրեա: Որքան էլ որ զարմանալի է, բայց աշխարհի ամենահարուստ մարդկանց մեջ զգալի մասը հրեաներ են: Ինչու՞ են փողերն այդքան շատ սիրում հրեաներին, եթե մենք՝ հայերս, նույնպես աշխատասեր ու խելացի ազգ ենք: Ո՞րն է նրանց գաղտնիքը:
Բացեք յուրաքանչյուր տեղեկատու և կտեսնեք, որ բոլոր խոշոր բանկիրները, նավթային ընկերությունների ղեկավարները, տարբեր կազմակերպությունների հիմնադիրները, զարգացող ընկերությունների տնօրենները, IT ոլորտի դեմքերը, գրեթե բոլորում նշվում են հրեական ազգանուններ: Այս հարցերի պատասխանները գտնելու համար ինձ շատ էր հետաքրքրում այս մարդկանց բիզնես մոտեցումները, որով էլ նրանք հասել են հաջողության: Եվ գտնելով այն՝ շատ զարմացա նրանց պարզությունից, ուստի և որոշեցի կիսվել նաև բլոգում, միգուցե մենք էլ մի օր հասնենք այս աստիճանին՝ պարզապես հետևելով այս պարզ կանոններին: Հրեաներն ունեն բիզնեսի մոտեցման մի քանի տասնյակ կանոններ, որոնց էլ վերաբերվում է այս գրառումը: Միգուցե հենց այս կանոններին հետևելն է նրանց դարձնում համաշխարհային դեմքեր: Ուրեմն այսպես
Կանոն 1. Եղբայրներիդ ունեցվածքի համար հոգ տար այնպես, ինչպես քոնը:
Կանոն 2. Մի գնիր գողացված ապրանք:
Կանոն 3. Ազգակիցներիդ նկատմամբ միայն բարի քայլեր կատարիր:
Կանոն 4. Մի ստիր:
Կանոն 5. Եթե գումարից բաժանվում ես, մի տխրիր:
Կանոն 6. Անիմաստ ժամանակ մի վատնիր:
Կանոն 7. Վատ հարևաններից հեռու մնա, միջավայրն իսկապես կարող է վատ անդրադառնալ քո բիզնեսին:
Կանոն 8. Ոչինչ մի խոսիր, եթե չգիտես, թե ինչ պետք է խոսել:
Կանոն 9.Եթե արդեն կորուստն ակնհայտ է, իմաստ չունի զայրանալ, ելք գտիր:
Կանոն 10. Եթե Դու ապրում ես, ապա կարող ես քո հարազատների կյանքն էլ ավելի բարեկեցիկ դարձնել:
Կանոն 11. Մարդկանց մի հայտնիր այն վատ լուրերը, որոնք լսել ես ուրիշներից:
Կանոն 12. Յուրաքանչյուրն արժանի է բարի խոսքերի, եթե աշխատանքը լավ է կատարել:
Կանոն 13. Եթե ինչ-որ մեկից նոր բան ես սովորել, հարգիր նրան:
Կանոն 14. Եթե ինչ-որ տեղից տեղեկատվություն ես վերցրել, ապա անպայման նշիր աղբյուրը:
Կանոն 15. Նա, ով հարուստ է, ձգտել է ավելիին, եթե դու աղքատ ես, ուրեմն հարմարվել ես այդ մտքին:
Կանոն 16. Ճշտի կեսը սուտ է, ուստի պետք է հարմարվել:
Կանոն 17. Եթե պարտք ես տալիս, ապա անպայման որոշ տոկոսսադրույքով տուր, բայց հայրենակցի նկատմամբ նման բան մի կիրառիր:
Կանոն 18. Մարդկանցից կատարելություն մի պահանջիր, քանի դեռ ինքդ էլ թերի ես:
Կանոն 19. Մտածիր, եթե այսօր մահանաս, ի՞նչ են ասելու քո մասին:
Կանոն 20. Աշխատակիցներիդ աշխատավարձը ճիշտ ժամանակին վճարիր:
Կանոն 21. Եթե Դու աշխատակից ես, ապա մի գողացիր նրանից, ով Քեզ գումար է վճարում:
Կանոն 22. Եթե անգամ համաձայն չես դիմացինիդ կարծիքին, մինչև վերջ լսիր նրան:
Կանոն 23. Միշտ չէ, որ ինչ մտածում ես, պետք է ասել:
Կանոն 24. Քո աշխատակիցների երեխաները չպետք է ավելի վատ վիճակում լինեն, քան քոնը, մտածիր նրանց աշխատավարձերի մասին:
Կանոն 25. Գործերից մի կտրվիր անգամ այն ժամանակ, երբ թոշակի ես անցել:
Կանոն 26. Վստահիր հաշվապահին, բայց նրանից հետո հաշվիր գումարը:
Կանոն 27. Հիշիր, խոսքերի մեջ ամեն ինչ կախված է տոնից, տոնը շատ ճակատագրերի հետ է խաղում:
Կանոն 28. Եթե ինչ-որ մեկն ուզում է քեզ սպանել, առաջ անցիր նրանից:
Կանոն 29. Եթե հանդիպման ես, առաջինը գնա:
Կանոն 30. Եթե բարեգործություն ես անում, ապա եկամտի 20%-ից ավել, երբեք մի տրամադրիր:
Կանոն 31. Եթե խնդիրներ կան, ապա սովորիր օգնություն խնդրել:
Կանոն 32. Մի երկարացրու, քո «Այո» և «Ոչ» պատասխանները պետք է հաստատուն լինեն:
Կանոն 33. Աշխատանքի մեծ մասը հանձնարարիր աշխատակիցներին:
Կանոն 34. Բանակցությունների թուղթ ու գրիչով գնա, ինչպես նաև միայնակ երբեք հանդիպման չգնաս:
Կանոն 35. Պլանավորիր կյանքդ, հակառակ դեպքում մեկ ուրիշը քո փոխարեն կպլանավորի:
Կանոն 36. Մի ծախսիր ավելին, քան աշխատում ես:
Կանոն 37. Եթե անգամ 10 դոլար ունես, ներդրում կատարիր:
Կանոն 38. Մարդկանցից անհնարինը մի պահանջիր, քանի որ նրանք քեզ խաբելու են:
Կանոն 39. Խուսափիր բարձր տոկոսադրույքով վարկերից:
Կանոն 40. Ստեղծիր կապեր, նոր մտածիր բիզնեսի մասին:
Կանոն 41. Ֆինանսներիդ իրական թվի մասին ոչ ոքի մի հայտնիր: