GalaTV.am-ը գրում է.
Ռուսաստանի Սամարա, Կազան ու Նովոսիբիրսկ քաղաքներից հետո լեգենդար «Մաշինա վրեմենի» խմբի հիմնադիր Անդրեյ Մակարևիչի համերգը չեղյալ է հայտարարվել նաև Ադրբեջանի մայրաքաղաքում: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հնարավոր է, որ Բաքվի իշխանությունները համերգը չեղյալ հայտարարելու որոշում են կայացրել` համաձայնեցնելով ՌԴ իշխող վերնախավի հետ:
Հաղորդվում է, որ համերգը նախատեսված է եղել անցկացնել հոկտեմբերի 31-ին Բաքվի Հեյդար Ալիևի անվան պալատում: Այնտեղից պարզաբանել են, որ պլանավորված պետական նշանակության մի շարք միջոցառումների անցկացման կապակցությամբ Մակարևիչի համերգը հենց այդ օրերին հնարավոր չէ կազմակերպել:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ galatv.am/hy/international/drbejanum-cheghyal-en-haytararel-ndrey-akar-ichi-hamergy/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



