Untitled-4Azatutyun.am-ը գրում է.

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ սպասվում է, որ նոր երկրներ կքրեականացնեն Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը:

Մոտ երկու շաբաթ առաջ Հունաստանը դարձավ երրորդ երկիրն աշխարհում՝ Շվեյցարիայից ու Սլովակիայից հետո, որըքրեականացրեց Հայոց ցեղասպանության հրապարակային հերքումը:

«Այն երկրները, որոնք ընդունել են Ցեղասպանության իրողությունը, կարելի է, որ ընդունեն նաև Ցեղասպանության ժխտման օրենք, ինչպես վերջերս եղավ Հունաստանում, իսկ այն երկրները, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությանը փաստը խորհրդարանի մակարդակով, պետք է ճանաչեն այն», - ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը:

Սեպտեմբերի 19-ին Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը հայտարարեց, որ 2015 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայց է ներկայացնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ «պահանջելով իր պատմական կենտրոնի՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձը»:

Հայցի ձախողման դեպքում, ինչպես խոստացավ Արամ առաջինը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Անդրադառնալով Արամ առաջին հայրապետի այս խոսքերին՝ Պետո Դեմիրճյանն ասաց, որ Սփյուռքի կառույցների կողմից որոշում է կայացվել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումից աստիճանաբար անցում կատարել հատուցմանը:

«Մենք միշտ շեշտել ենք ճանաչման կարևորությունը, բայց ճանաչումը մեզ բարոյապես է գոհացնում: Ճանաչումը լավ է, ընդամենը, բայց մենք պետք է է՛լ ավելի շատ սկսենք խոսել հատուցման մասին», - շեշտեց Դեմիրճյանը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել