Yerevannews.am-ը գրում է․
Կանանց հետ համերաշխության նոր HeForShe ծրագիրը ներկայացրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և բարի կամքի դեսպան, դերասանուհի Էմմա Ուոթսոնը: Նախագծի նպատակն է տղամարդկանց ուշադրությունը հրավիրել կանանց հավասարության և ազատության համար պայքարի հարցերին, հայտնել է buro247.ru-ն: Ուոթսոնը ներկայացրել է ծրագիրը, կոչ անելով տղամարդկանց, որ իրենց աջակցությունը ցուցաբերեն կանանց. «Իմ ցանկությունն է, որ տղամարդիկ աջակցեն իրենց դստրերին, մայերին ու քույրերին, որ նրանք չլինեն այլևս նախապաշարմունքերի զոհ»: Դերասանուհին դեռևս հուլիսին նշանակվել էր ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, ում պարտականությունն է կանանց շահերի պաշտպանությունն ամբողջ աշխարհում։
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=28667&l=am/emmavo%D6%82otsony+nerkayacrel+e+mak-i+heforshe+cragri+meknarky+
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել