Ladynews.am-ը գրում է․
Միլանի նորաձևության շաբաթվա նախավերջին օրվա գլխավոր իրադարձությունը Dolce & Gabbana-ի ցուցադրությունն էր:
Հանրահայտ իտալացիների յուրաքանչյուր հավաքածու գրավում է նորաձև հասարակության հատուկ ուշադրությունը, իսկ դիզայներական երկյակի կողմից ստեղծված կերպարներն անվերապահորեն իրենց տեղն են գտնում առաջին մեծության աստղերի զգեստապահարաններում:
Սեզոնի գույնը, անտարակույս, կարմիրն է: Դիզայներներն անգամ ցածկույթը, որի վրայով քայլում էին մանեկենուհիները ընտրել էին հենց կրքի գույնը: Բուն հավաքածուի մեջ ևս այն շռայլորեն օգտագործված է և հատկապես տպավորիչ դիտվում է սևի հետ համադրությամբ: Այդ համադրությունն, ի դեպ, բոլոր հնարավորություններն ունի դառնալու գալիք գարնանային սեզոնի հիթը, թեև հինա արդեն զգալի տարածում ունի:
Բացի իտալական ավանդույթներին, որը հատուկ է դիզայներներին, ըստ երևույթին, նրանց ոգևուրել է նաև Իսպանիայի մշակույթը. բեմուղու վրա կարելի էր տեսնել զգեստներ ֆլամենկոյի պարուհու հագուստի ոգով, և բաճկոններ` ցլամարտիկների ոճը հիշեցնող:







Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ